Armenian      
Բանկերի սնանկության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 04.05.2018

Հոդված 1. «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-262 օրենքի 23.5-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. «Ապահովված հիպոտեկային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված մասնակից կազմակերպության կամ կենտրոնացված թողարկողի սնանկության (անվճարունակության) դեպքում, հիփոթեքային կառավարիչը ռեգիստրում գրանցված ակտիվները եւ հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունները, որպես մեկ ամբողջություն, Կենտրոնական բանկի թույլտվության հիման վրա փոխանցում է այլ թողարկողի` սույն հոդվածով սահմանված կարգով:

 Ընդ որում, մասնակից կազմակերպության սնանկության (անվճարունակության) դեպքում նրա այն ակտիվները, որոնք ապահովում են կենտրոնացված թողարկողի կողմից այդ մասնակից կազմակերպությանը տրամադրված ապահովված վերաֆինանսավորման վարկերը, կարող են փոխանցվել կենտրոնացված թողարկողին կամ կենտրոնացված թողարկողի համաձայնությամբ` անվճարունակ չճանաչված այլ թողարկողի, ներառյալ` մասնակից կազմակերպության:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

24.05.2018
ՀՕ-317-Ն