ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 149.1-ին հոդվածով.
«Հոդված 149.1. Քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը
1. Նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը՝
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` վեց ամսից մեկ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով ` մեկից երեք տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը՝
1) կատարվել է ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով,
2) կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով,
3) զուգորդվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
4) կատարվել է մի խումբ անձանց կողմից,
5) զուգորդվել է անձին ազատությունից զրկելով`
պատժվում է ազատազրկմամբ` երեքից մինչեւ հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով ` մեկից երեք տարի ժամկետով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 150-րդ հոդվածը`
1) «Հանրաքվեի» բառից առաջ լրացնել «1.» թվով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:»:
Հոդված 4. Օրենսգրքի 154.2-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը «վնաս պատճառելու սպառնալիքով,» բառերից հետո լրացնել «ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով,» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝
պատժվում է ազատազրկմամբ` չորսից վեց տարի ժամկետով:»:
Հոդված 5. Օրենսգրքի 154.7-րդ հոդվածում՝
1) «Անձնական» բառից առաջ լրացնել «1.» թվով.
2) «երեքից հինգ» բառերը փոխարինել «երկուսից չորս» բառերով.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ եւ 3-րդ մասերով.
«2. Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
3. Նույն արարքը, որը կատարվել է ընտրական հանձնաժողովի անդամի կողմից՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երեք տարի ժամկետով:»:
Հոդված 6. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 154.9-րդ հոդվածով.
«Հոդված 154.9. Ընտրակաշառքի միջնորդությունը
1. Ընտրակաշառքի միջնորդությունը՝ ընտրակաշառք տվողի եւ ընտրակաշառք ստացողի միջեւ ընտրակաշառքի շուրջ համաձայնության գալուն կամ արդեն կայացած համաձայնության իրականացմանը նպաստելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է պաշտոնեական դիրքը կամ պաշտոնից բխող հեղինակությունն օգտագործելով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:»:
Հոդված 7.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
24.05.2018
ՀՕ-320-Ն