«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 44-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Հանրաքվեների ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովները կազմավորվում են` հաշվի առնելով համապատասխանաբար «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի եւ «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները:»:
Հոդված 2. Օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 24.1-24.7-րդ կետերով.
«24.1) գրանցում Է հանրաքվեներ անցկացնելու նախաձեռնող խմբին եւ դադարեցնում գրանցումը.
24.2) սահմանում է հանրաքվեներ անցկացնելու նպատակով ստորագրությունների հավաքման ձեւաթերթիկների ձեւերը եւ լրացման կարգը.
24.3) սահմանում է տեղում ստորագրությունների հավաքմանը միանալու նոտարական կարգով տրված հայտարարության ձեւը.
24.4) սահմանում է հանրաքվեներ անցկացնելու նպատակով ստորագրությունների վավերականության հաստատման կարգը.
24.5) սահմանում է հանրաքվեների քարոզչության կողմերին դահլիճներ եւ այլ շինություններ տրամադրելու կարգը.
24.6) սահմանում է հանրաքվեների քարոզչության կողմերին զանգվածային լրատվության միջոցներով անվճար եւ վճարովի եթերաժամ տրամադրելու կարգը, ժամերի քանակը եւ ժամանակացույցը.
24.7) իրականացնում է հանրաքվեներ անցկացնելու նպատակով հավաքված ստորագրությունների վավերականության հաստատում.»:
Հոդված 3. Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12.1-ին եւ 12.2-րդ կետերով.
«12.1) «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով գրանցում է տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնող խմբին եւ դադարեցնում գրանցումը.
12.2) «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով իրականացնում է տեղական հանրաքվե անցկացնելու նպատակով հավաքված ստորագրությունների վավերականության հաստատում.»:
Հոդված 4. Օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «կազմակերպում է» բառերից հետո լրացնել «ընտրությունների եւ հանրաքվեների» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
28.06.2018
ՀՕ-348-Ն