Armenian      
Տեղական տուրքերի եվ վճարների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.09.2018
Հոդված 1. «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-185 օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 20-րդ կետով.

«20) համայնքի տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվության համար:»:

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 20-րդ կետով.

«20) համայնքի տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվության համար՝

ա. կարաոկեի, դիսկոտեկի, բաղնիքի, սաունայի եւ շոգեբաղնիքի համար՝ օրացուցային տարվա համար` համայնքի վարչական տարածքում տասը հազարից մինչեւ քսան հազար ՀՀ դրամ, իսկ Երեւան քաղաքում՝ երեսուն հազարից մինչեւ հիսուն հազար ՀՀ դրամ,

բ. հեստապարային ակումբի համար՝ օրացուցային տարվա համար` համայնքի վարչական տարածքում հարյուր հազարից մինչեւ երեք հարյուր հազար ՀՀ դրամ, իսկ Երեւան քաղաքում՝ երեք հարյուր հազարից մինչեւ հինգ հարյուր հազար ՀՀ դրամ:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ տարի հետո:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

18.09.2018
ՀՕ-382-Ն