Armenian      
Դատական ակտերի հարկադիր կատարման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.09.2018

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ եւ 12-րդ կետերով.

«11) պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին ու ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտներին եւ սովորողներին՝ որպես դրամական ապահովություն.

12) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում եւ պայմաններում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին՝ որպես պատվովճար:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին ու ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտներին եւ սովորողներին վճարվող դրամական ապահովության գումարների վրա կատարողական թերթով կամ օրենքով սահմանված այլ հիմքով բռնագանձումներ չեն կարող կիրառվել:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

19.09.2018
ՀՕ-383-Ն