Armenian      
Հողային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 24.10.2018

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի  հողային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում «հասարակության եւ պետության կարիքների համար» բառերը փոխարինել «հանրության գերակա շահերի ապահովման նպատակով» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«11) հանրության գերակա շահ ճանաչված տարածքում գտնվող հողամասերը հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվող սեփականությունը ձեռք բերողին: Ընդ որում, պետական հողամասերի օտարման դեպքում հողամասերի ուղղակի վաճառքի գինը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 3. Օրենսգրքի  100-րդ  հոդվածի  1-ին  մասի  4-րդ կետում «հասարակության եւ պետության կարիքների համար» բառերը փոխարինել «հանրության գերակա շահերի ապահովման նպատակով» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում «հասարակության եւ պետության կարիքների համար» բառերը փոխարինել «հանրության գերակա շահերի ապահովման նպատակով» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 104-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 104.  Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով հողամասի օտարումը

1. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով հողամասի սեփականության օտարումն իրականացվում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում եւ կարգով` միայն նախնական եւ համարժեք փոխհատուցմամբ:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

03.11.2018
ՀՕ-409-Ն