ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸՅՈԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՇՎԻՉ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 14.01.2019
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 2-6-րդ մասերը, 34-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերը՝ Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Յոթերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբն ստեղծել յոթ պատգամավորից:
2. Յոթերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբը ձեւավորել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի խմբակցության հինգ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության խմբակցության մեկական ներկայացուցիչներից:
3. Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի կազմում պատգամավորներն ընդգրկվում են խմբակցության ներկայացմամբ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ազգային ժողովի կողմից ընդունվելու պահից:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՄԻՐԶՈՅԱՆ
14.01.2019
ԱԺՈ-001-Լ