Armenian English   Russian    
Ազգային ժողովի կանոնակարգ
Ազգային ժողովի կանոնակարգ*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 02.10.2018

Հոդված 1.  «Ազգային ժողովի  կանոնակարգ»  Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք)  22-հոդվածում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Սույն հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնատար անձանց՝ հանձնաժողով ներկայանալու եւ բացատրություններ տալու, ինչպես նաեւ հանձնաժողովի անդամների հարցերին  պատասխանելու պարտականությունը պահպանվում է նաեւ  նրանց պաշտոնից ազատվելուց հետո, եթե տեղեկատվության տրամադրման պահանջը կամ նիստին ներկայանալու եւ բացատրություններ տալու հրավերն ստացվել է  մինչեւ պաշտոնից ազատվելը:».

2) 2-րդ մասի «1-ին մասում» բառերը փոխարինել «1-ին եւ 1.1-ին մասերում» բառերով:

Հոդված 2. Օրենքի 50-րդ հոդվածում՝

1) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Եթե Կանոնակարգի 51-րդ հոդվածով սահմանված կարգով նիստի իրավազորությունը՝

1) ապահովվում է, ապա հարցի քննարկումն ավարտվելուց հետո նախագահողը հայտարարում է հատուկ նիստն ավարտված.

2)  սույն հոդվածի 2.1-ին մասով նախատեսված հարցի քննարկման համար չի ապահովվում` պայմանավորված արտակարգ իրավիճակներով, ինչպես նաեւ երբ խոչընդոտվում է պատգամավորների մասնակցությունն Ազգային ժողովի նիստին, այդ թվում՝ սպառնալիքի միջոցով, ապա Ազգային ժողովի նիստը համարվում է ընդհատված, որի վերաբերյալ Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս հայտարարությամբ: Այդ դեպքում նիստը գումարվում է հաջորդ օրը՝ ժամը 10:00-ին: Նիստն ընդհատելու՝ սույն կետով նախատեսված կանոնները կիրառվում են նաեւ վերսկսված նիստի նկատմամբ.

3) չի ապահովվում, եւ առկա չէ սույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դեպքը, ապա հատուկ նիստը համարվում է չկայացած:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ  7-րդ մասով.

«7. Եթե   սույն հոդվածի  2.1-ին մասով նախատեսված հարցի քննարկման ժամանակ խոչընդոտվում է նիստի բնականոն ընթացքը, եւ նիստը վարողի ձեռնարկած միջոցառումների ընթացքում այն հնարավոր չի լինում վերականգնել, ինչպես նաեւ երբ խոչընդոտվում է պատգամավորների մասնակցությունն Ազգային ժողովի նիստին, այդ թվում՝ սպառնալիքի միջոցով, ապա Ազգային ժողովի նիստը համարվում է ընդհատված, որի վերաբերյալ Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս հայտարարությամբ: Այդ դեպքում նիստը շարունակվում է հաջորդ օրը՝ ժամը 10:00-ին: Նիստն ընդհատելու՝ սույն  մասով նախատեսված կանոնները կիրառվում են  նաեւ վերսկսված նիստի նկատմամբ:»:

Հոդված 3. Օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասը  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.

«1.1) չապահովման դեպքում` պայմանավորված արտակարգ իրավիճակներով, ինչպես նաեւ երբ խոչընդոտվում է պատգամավորների մասնակցությունն Ազգային ժողովի նիստին, այդ թվում՝ սպառնալիքի միջոցով, ապա Ազգային ժողովի նիստը համարվում է ընդհատված, որի վերաբերյալ Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս հայտարարությամբ, բացառությամբ սույն օրենքի 50-րդ հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված հարցերի քննարկման դեպքերի: Այդ դեպքում նիստը գումարվում է հաջորդ օրը՝ ժամը 10:00-ին: Նիստն ընդհատելու՝ սույն կետով նախատեսված կանոնները կիրառվում են վերսկսված նիստի նկատմամբ.»:

Հոդված 4. Օրենքի  79-րդ հոդվածի 1-ին մասում «կարող (է) են հանդես գալ» բառերը փոխարինել «հանդես (է) են գալիս» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

23.04.2019
ՀՕ-17-Ն