ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին 2011 թվականի նոյեմբերի 28-ի օրենսգրքի (այսուհետ` Oրենսգիրք) 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.
«4.1) իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք` իրական սեփականատերերի հայտարարագրի կամ իրական սեփականատերերի վերաբերյալ փոփոխված տեղեկությունների վերաբերյալ քաղվածք Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից.»:
Հոդված 2. Օրենսգրքի 30-րդ հոդվածում`
1) վերնագիրը «ընդերքօգտագործման իրավունքի» բառերից հետո լրացնել «կասեցումը,» բառով.
2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ եւ 5-րդ կետերով.
«4) լիազոր մարմին չի ներկայացրել երկրաբանական ուսումնասիրության համաձայնություն ունեցող ընդերքօգտագործողների դեպքում` սույն օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով պահանջվող տեղեկությունների փոփոխությունների մասին տեղեկություն փոփոխություն կատարելուց հետո` 14 օրվա ընթացքում, կամ ներկայացված տվյալները կեղծ են կամ ոչ ամբողջական, մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցող ընդերքօգտագործողների դեպքում` 38-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով պահանջվող տեղեկությունների փոփոխությունների մասին տեղեկություն փոփոխություն կատարելուց հետո` 14 օրվա ընթացքում, կամ ներկայացված տվյալները կեղծ են կամ ոչ ամբողջական, իսկ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող ընդերքօգտագործողների դեպքում՝ սույն օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կամ 10-րդ կետերով պահանջվող տեղեկությունների, առաջարկների կամ երաշխիքների փոփոխությունների մասին տեղեկություն փոփոխություն կատարելուց հետո` 14 օրվա ընթացքում.
5) չի ներկայացրել սույն օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի 7.1-ին կամ 38-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կամ 49-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետերով պահանջվող իրական սեփականատերերի մասին տեղեկություններ բովանդակող քաղվածք սույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կամ 46-րդ հոդվածի 2-րդ մասի 2.2-րդ կամ 59-րդ հոդվածի 3-րդ մասի 18.2-րդ կետերով սահմանված ժամկետներում, կամ ներկայացված տվյալները կեղծ են կամ ոչ ամբողջական:».
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին, 2.2-րդ եւ 2.3-րդ մասերով.
«2.1. Սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված դեպքերում տրված զգուշացման հիմքերը չվերացնելու դեպքում ընդերքօգտագործման իրավունքը կասեցվում է մինչեւ սահմանված տեղեկատվության ներկայացումը (բայց ոչ ավելի, քան 120-օրյա ժամկետով):
2.2. Լիազոր մարմինն ընդերքօգտագործման իրավունք կրողին տալիս է գրավոր զգուշացում սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված դեպքի բացահայտման օրվանից հետո` 10-օրյա ժամկետում:
2.3. Lիազոր մարմինն ընդերքօգտագործման իրավունքը կասեցնելու վերաբերյալ որոշում է ընդունում սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված դեպքում լիազոր մարմնի կողմից տրված զգուշացմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո` 10-օրյա ժամկետում:».
4) 3-րդ մասը «զգուշացման» բառից հետո լրացնել «կամ կասեցման» բառերով, իսկ «ընթացքում,» բառից հետո՝ «կամ մինչեւ կասեցման համար սահմանված ժամկետը լրանալը» բառերով.
5) 5-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3) սույն հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված դեպքերում ընդերքօգտագործման իրավունք կրողը չի վերացրել լիազոր մարմնի սահմանած ժամկետում զգուշացման (մինչեւ 90 օր) կամ սույն հոդվածի 2.1-ին մասով սահմանված դեպքում՝ կասեցման (մինչեւ 120 օր) հիմքերը.»:
Հոդված 3. Օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-ին եւ 7.2-րդ կետերով.
«7.1) իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ.
7.2) դիմումը ներկայացնելուց հետո մինչեւ իրավունք հայցելու դիմումի վերաբերյալ որոշման կայացումն ընկած ժամանակահատվածում իրական սեփականատերերի փոփոխության դեպքում փոփոխության պետական գրանցումից հետո իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք.»:
Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 33.1-ին հոդվածով.
«Հոդված 33.1. Երկրաբանական ուսումնասիրության նպատակով համաձայնություն հայցելու դիմումի մերժումը
1. Երկրաբանական ուսումնասիրության նպատակով համաձայնություն հայցելու դիմումը մերժվում է, եթե`
1) ներկայացված փաստաթղթերը կամ դրանցում բերված տեղեկությունները կեղծ են.
2) ընդերքի այն տեղամասը, որի նկատմամբ դիմումատուն հավակնում է ստանալ երկրաբանական ուսումնասիրության իրավունք, գերազանցում է դիմումատուի կողմից երկրաբանական ուսումնասիրության ծրագրով նախատեսված ընդերքօգտագործման աշխատանքների իրականացման համար պահանջվող տարածքը.
3) դիմումատուի ֆինանսական եւ տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությունները չեն բավարարում օրենսդրությամբ սահմանված պահանջները.
4) երկրաբանական ուսումնասիրության իրավունքի տրամադրումը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.
5) սույն օրենսգրքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի 3-5-րդ կետերով սահմանված հիմքերով դադարեցվել է դիմումատուի` նախկինում ունեցած ընդերքօգտագործման որեւէ իրավունք.
6) ընդերքի տեղամասը գտնվում է սույն օրենսգրքի 26-րդ հոդվածով սահմանված տարածքներում, եթե ծրագրով նախատեսված է լեռնային փորվածքների անցում եւ ենթակառուցվածքների ստեղծում, որն ուղեկցվում է հողային ծածկույթի խախտումով:
2. Դիմումի մերժման որոշման մեջ նշվում են մերժման բոլոր հիմքերը:»:
Հոդված 5. Օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ եւ 6-րդ կետերով.
«5) սույն օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով պահանջվող տեղեկության փոփոխության մասին լիազոր մարմնին 14 օրվա ընթացքում տեղեկացնելու՝ ընդերքօգտագործողի պարտականությունը.
6) իրական սեփականատիրոջ փոփոխության պետական գրանցումից հետո փոփոխության մասին լիազոր մարմնին 14 օրվա ընթացքում տեղեկացնելը` ներկայացնելով իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք:»:
Հոդված 6. Օրենսգրքի 38-րդ հոդվածի 2-րդ մասում`
1) 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության դեպքում` իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ.».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-ին կետով.
«7.1) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության դեպքում` դիմումը ներկայացնելուց հետո մինչեւ իրավունք հայցելու դիմումի վերաբերյալ որոշման կայացումն ընկած ժամանակահատվածում իրական սեփականատերերի փոփոխության դեպքում փոփոխության պետական գրանցումից հետո իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք.»:
Հոդված 7. Օրենսգրքի 42-րդ հոդվածի 7-րդ եւ 43-րդ հոդվածի 3-րդ մասերում «7-րդ» բառը փոխարինել «6-րդ եւ 7-րդ» բառերով:
Հոդված 8. Օրենսգրքի 45-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության դեպքում` իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ:»:
Հոդված 9. Օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին եւ 2.2-րդ կետերով.
«2.1) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցողի դեպքում` լիազոր մարմնին տեղեկացնել 38-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով պահանջվող տեղեկության փոփոխության մասին փոփոխություն կատարելուց հետո` 14 օրվա ընթացքում.
2.2) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցողի դեպքում` «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված ժամկետում իրականացնել իրական սեփականատերերի գրանցում եւ լիազոր մարմին ներկայացնել իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք, ինչպես նաեւ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում իրական սեփականատիրոջ փոփոխության պետական գրանցումից հետո փոփոխության մասին լիազոր մարմնին տեղեկացնել 14 օրվա ընթացքում` ներկայացնելով իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք.»:
Հոդված 10. Օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասում`
1) 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«8) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման դեպքում` «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ.».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-ին կետով.
«8.1) դիմումը ներկայացնելուց հետո մինչեւ իրավունք հայցելու դիմումի վերաբերյալ որոշման կայացումն ընկած ժամանակահատվածում իրական սեփականատերերի փոփոխության դեպքում փոփոխության պետական գրանցումից հետո իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք.»:
Հոդված 11. Օրենսգրքի 55-րդ հոդվածի 5.1-ին եւ 57-րդ հոդվածի 4-րդ մասերում «2-4-րդ» բառերը փոխարինել «2-9-րդ եւ 11-րդ» բառերով:
Հոդված 12. Օրենսգրքի 56-րդ հոդվածի 3-րդ մասի «5-րդ» բառը փոխարինել «11-րդ» բառով, իսկ 6-րդ մասի «2-4-րդ» բառերը՝ «2-9-րդ» բառերով:
Հոդված 13. Օրենսգրքի 58-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման դեպքում` իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ:»:
Հոդված 14. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 18.1-ին եւ 18.2-րդ կետերով.
«18.1) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցողի դեպքում` լիազոր մարմնին տեղեկացնել 49-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ եւ 10-րդ կետերով պահանջվող տեղեկության փոփոխության մասին փոփոխություն կատարելուց հետո` 14 օրվա ընթացքում.
18.2) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցողի դեպքում` «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված ժամկետում իրականացնել իրական սեփականատերերի գրանցում եւ լիազոր մարմին ներկայացնել իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք, ինչպես նաեւ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում իրական սեփականատիրոջ փոփոխության պետական գրանցումից հետո փոփոխության մասին լիազոր մարմնին տեղեկացնել 14 օրվա ընթացքում` ներկայացնելով իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք.»:
Հոդված 15. Օրենսգրքի 60.3-րդ հոդվածի 5-րդ մասում «5-րդ» բառը փոխարինել «4-րդ» բառով:
Հոդված 16. Օրենսգրքի 60.4-րդ հոդվածի 6-րդ մասում «6-րդ» բառը փոխարինել «5-րդ» բառով:
Հոդված 17. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի 1-ից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ընդերքօգտագործողներն իրական սեփականատերերի վերաբերյալ առաջին հայտարարագիրը պետական ռեգիստր են ներկայացնում ոչ ուշ, քան մինչեւ 2019 թվականի նոյեմբերի 30-ը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
02.05.2019
ՀՕ-24-Ն