ՕՐԵՆՔԸ
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի 42-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հայտարարագրի՝ «Մասնակցությունը առեւտրային կազմակերպություններում» բաժնում նշվում են կազմակերպության անվանումը, որի հիմնադիր են հանդիսանում կամ որի կանոնադրական կապիտալում մասնակցություն ունեն հայտարարատու պաշտոնատար անձը եւ (կամ) նրա ընտանիքի անդամները, կազմակերպությունում ունեցած մասնակցության (փայեր, բաժնետոմսեր, բաժնեմասեր) քանակը, տոկոսը, ձեռք բերելու օրը, ամիսը, տարին, կամ որի կառավարման մարմիններում ընդգրկված անձանց իրավասու են նշանակելու կամ ազատելու հայտարարատու պաշտոնատար անձը եւ (կամ) նրա ընտանիքի անդամները, հարկ վճարողի հաշվառման համարը, հասցեն:».
2) 2-րդ մասը «հայտարարատու պաշտոնատար անձը» բառերից հետո լրացնել «եւ (կամ) նրա ընտանիքի անդամները» բառերով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
02.05.2019
ՀՕ-26-Ն