ՕՐԵՆՔԸ
«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 25.06.2019
Հոդված 1.
«Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-177-Ն օրենքի 43-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 43. Պետական տուրքը
Ընկերությանը, Ընկերության մասնաճյուղին, Ընկերության ներկայացուցչությանը, օտարերկրյա Ընկերության մասնաճյուղին կամ ներկայացուցչությանը, վերաապահովագրական ընկերությանը, ապահովագրական բրոքերային ընկերությանը լիցենզիա տալու, գրանցելու կամ հաշվառելու համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ չափով:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
27.06.2019
Երեւան
ՀՕ-70-Ն