ՕՐԵՆՔԸ
«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1) 2-րդ մասի 4-րդ կետի «3-րդ մասի» բառերը փոխարինել «4-րդ մասի» բառերով.
2) 2-րդ մասի 6-րդ կետից հանել «պետական կառավարման այլ մարմին» բառերը:
Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածի 8-րդ մասում «3-րդ մասի» բառերը փոխարինել «4-րդ մասի» բառերով:
Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «արտաքին գործերի նախարարությունից» բառերից հետո լրացնել «եւ ենթակա մարմնից» բառերով.
2) 1-ին մասը «գործուղվել» բառից հետո լրացնել «Հանրապետության նախագահի աշխատակազմ, Ազգային ժողովի աշխատակազմ,» բառերով.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի, Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի եւ վարչապետի աշխատակազմերում վարչական պաշտոնում եւ սույն հոդվածի 1-ին մասում նշված մարմիններում հայեցողական պաշտոնում նշանակվելը սույն օրենքի իմաստով հավասարեցվում է գործուղման:»:
Հոդված 4. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից եւ տարածվում է 2018 թվականի ապրիլի 9-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
29.06.2019
Երեւան
ՀՕ-80-Ն