ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 24-ի քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 52-րդ հոդվածում`
1) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Կարգապահական կալանք կրելու ժամանակամիջոցում դատապարտյալին կարող են արգելվել`
1) դրամական փոխանցումներ ստանալը եւ կատարելը, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի.
2) հանձնուքներ, ծանրոցներ ու փաթեթներ ստանալը եւ ուղարկելը, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի.
3) քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելը.
4) տեսակցությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
5) հեռախոսակապից օգտվելը:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-3.3-րդ մասերով.
«3.1. Կարգապահական կալանք կրելու ժամանակամիջոցում դատապարտյալին արգելվում է աշխատելը:
3.2. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված սահմանափակումները կիրառվում են տույժի միջոց կիրառելու մասին կարգապահական գումարտակի հրամանատարի կամ նրա պարտականությունները կատարող անձի պատճառաբանված որոշմամբ: Պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում կարող է կիրառվել սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված մեկից ավելի սահմանափակում:
3.3. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված յուրաքանչյուր սահմանափակում կիրառելիս պետք է հիմնավորվեն պատճառական կապը կատարած խախտման եւ կիրառվող սահմանափակման միջեւ եւ սահմանափակման կիրառմամբ հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու ողջամիտ անհրաժեշտությունը:»:
Հոդված 2. Օրենսգրքի 59-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում դատապարտյալին կարող են արգելվել դրամական փոխանցումներ ստանալը եւ կատարելը, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում դատապարտյալին արգելվում է աշխատելը:»:
Հոդված 3. Օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասը «տույժի» բառից հետո լրացնել «, եւ տույժը չի մարվել» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 97-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «հանգամանքները,» բառից հետո լրացնել «տույժի միջոցի կիրառմամբ հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու ողջամիտ անհրաժեշտությունը,» բառերով.
2) 2-րդ մասը «որոշմամբ» բառից առաջ լրացնել «պատճառաբանված» բառով:
Հոդված 5. Օրենսգրքի 98-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում դատապարտյալին կարող են արգելվել`
1) դրամական փոխանցումներ ստանալը եւ կատարելը, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի.
2) հանձնուքներ, ծանրոցներ ու փաթեթներ ստանալը եւ ուղարկելը, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի.
3) քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելը.
4) տեսակցությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
5) հեռախոսակապից օգտվելը:».
2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-2.3-րդ մասերով.
«2.1. Պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում դատապարտյալին արգելվում է աշխատելը:
2.2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումները կիրառվում են տույժի միջոց կիրառելու մասին ուղղիչ հիմնարկի պետի կամ նրա պարտականությունները կատարող անձի պատճառաբանված որոշմամբ: Պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում կարող է կիրառվել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մեկից ավելի սահմանափակում:
2.3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված յուրաքանչյուր սահմանափակում կիրառելիս պետք է հիմնավորվեն պատճառական կապը կատարած խախտման եւ կիրառվող սահմանափակման միջեւ եւ սահմանափակման կիրառմամբ հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու ողջամիտ անհրաժեշտությունը:»:
Հոդված 6. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
11.07.2019
Երեւան
ՀՕ-103-Ն