ՕՐԵՆՔԸ
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 53-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «ծրագրերը» բառից հետո լրացնել «(ներառյալ` «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի շրջանակներում նախատեսված ՊՄԳ ծրագրերը)» բառերով:
Հոդված 2. Օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 25-րդ կետով.
«25) «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում առաջացած ֆինանսական միջոցներ, եթե ՊՄԳ ծրագիրը նախատեսում է Երեւանի համար նման ֆինանսական միջոցների առաջացում:»:
Հոդված 3. Օրենքի 83-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. ««Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի շրջանակներում նախատեսված ՊՄԳ ծրագրերը համարվում են հատուկ ծրագրեր եւ կարող են կազմված չլինել քաղաքապետի կողմից:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
16.07.2019
Երեւան
ՀՕ-117-Ն