ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 46-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը «սահմանված» բառից հետո լրացնել «կամ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրով (ծրագրերով) սահմանված» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 48.1-ին հոդվածի 6-րդ մասը «հողամասերից» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ այդ հոդվածով չսահմանված հողամասերից` «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը «արգելված է» բառերից հետո լրացնել «կամ այն հողամասերի, որոնք տրամադրվում են «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի (ծրագրերի) շրջանակներում» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ մասում՝
1) առաջին նախադասությունը «ծրագրեր» բառից հետո լրացնել «(այդ թվում` «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագիր)» բառերով.
2) երրորդ նախադասությունը «կանոնադրական» բառից հետո լրացնել «կամ բաժնեհավաք» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում՝
1) առաջին նախադասությունը «ծրագրեր» բառից հետո լրացնել «(այդ թվում` «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագիր)» բառերով.
2) երկրորդ նախադասությունը «պայմանագրում» բառից հետո լրացնել «կամ ՊՄԳ պայմանագրում» բառերով:
Հոդված 6. Օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.2-րդ կետով.
«2.2) «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում՝ մասնավոր գործընկերոջը.»:
Հոդված 7. Օրենսգրքի 81-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«7. «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի (ծրագրերի) շրջանակներում կարող են կիրառվել սույն հոդվածի 1-6-րդ կետերում նշված կարգավորումներից տարբերվող կարգավորումներ:»:
Հոդված 8. Օրենսգրքի 85-րդ հոդվածում՝
1) 1-ին մասն առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասությունով. «Նշված իրավունքը կարող է իրականացվել նաեւ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում:».
2) 2-րդ մասը «կապիտալում» բառից հետո լրացնել «, բացառությամբ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում կատարվող ներդրման» բառերով:
Հոդված 9.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
16.07.2019
Երեւան
ՀՕ-114-Ն