Armenian   Russian    
Վարչական դատավարության oրենuգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 09.07.2019

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 32-րդ հոդվածում «անունը, ազգանունը» բառերը փոխարինել «անունը, ազգանունը, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դեպքում` նաեւ հայրանունը (այսուհետ` անուն)» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 37-րդ, 62-րդ, 73-րդ, 86-րդ, 126-րդ հոդվածներում, 146-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում, 158-րդ հոդվածում, 171-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում, 178-րդ, 189-րդ եւ 222.5-րդ հոդվածներում «անունը, ազգանունը» բառերը փոխարինել «անունը» բառով:

Հոդված 3. Օրենսգրքի 146-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում, 158-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում, 171-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում, 186-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «անունները, ազգանունները» բառերը փոխարինել «անունները» բառով:

Հոդված 4. Օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12-րդ կետով.

«12) այլ որոշումներ` օրենքով սահմանված դեպքերում:»:

Հոդված 5. Օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասում «սույն օրենսգրքով» բառերը փոխարինել «օրենքով» բառով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

23.07.2019
Երեւան
ՀՕ-128-Ն