ՕՐԵՆՔԸ
«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 09.07.2019
Հոդված 1.
«Նոտարիատի մասին» 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-274 օրենքի 82.2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ եւ 5-րդ կետերով.
«4) լրացել է պարտավորության կատարման՝ նոտարի վավերացրած գործարքով նախատեսված ժամկետը, կամ պարտատիրոջ մոտ նոտարի վավերացրած գործարքի հիման վրա առաջացել է պարտավորության կատարում պահանջելու իրավունք.
5) առերեւույթ չի լրացել օրենքով սահմանված հայցային վաղեմության ժամկետը:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
23.07.2019
Երեւան
ՀՕ-130-Ն