ՕՐԵՆՔԸ
«ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հրապարակային սակարկությունների մասին» 2003 թվականի հոկտեմբերի 8-ի ՀՕ-15-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 31-րդ հոդվածում`
1) 3-րդ մասի «հարկադիր կատարման ծառայության» բառերը փոխարինել «հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ ծառայություն)» բառերով.
2) 4-րդ մասի «հարկադիր կատարման» բառերը հանել:
Հոդված 2. Օրենքի 32-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (այսուհետ` ծառայություն)» բառերը փոխարինել «ծառայության» բառով.
2) 2-րդ մասը «մասին» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ գրավոր համաձայնություն աճուրդում հաղթելու դեպքում աճուրդի հաղթողի անունը, ազգանունը, հայրանունը եւ հասցեն, ինչպես նաեւ նրա ձեռք բերած լոտի գնման գնի վերաբերյալ տեղեկությունները ծառայության կողմից հրապարակվելու մասին» բառերով.
3) 4-րդ մասը «ենթակա չեն» բառերից հետո լրացնել «, բացառությամբ աճուրդում հաղթողի եւ նրա ձեռք բերած լոտի գնման գնի վերաբերյալ տեղեկությունների» բառերով:
Հոդված 3. Օրենքում «հարկադիր կատարման ծառայություն» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «ծառայություն» բառով:
Հոդված 4. Օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Եթե աճուրդը չի կայացել գնորդ չլինելու կամ լոտի մեկնարկային գնի հավելում չկատարվելու հիմքերով, ապա երկրորդ հարկադիր աճուրդ կազմակերպելուց վաճառվող լոտի մեկնարկային գինն իջեցվում է նախորդ աճուրդի համար սույն օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված մեկնարկային գնի տասը տոկոսի չափով, անկախ այն հանգամանքից, որ նախորդ աճուրդի մեկնարկային գինը սահմանված է եղել կողմերի առաջարկությամբ: Նույն հիմքերով աճուրդը չկայանալու դեպքում երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ հարկադիր աճուրդ կազմակերպելուց վաճառվող լոտի մեկնարկային գինն իջեցվում է նախորդ աճուրդի համար հարկադիր կատարողի սահմանած մեկնարկային գնի տասը տոկոսի չափով, անկախ այն հանգամանքից, որ նախորդ աճուրդի մեկնարկային գինը սահմանված է եղել կողմերի առաջարկությամբ: Տասնհինգերորդ հարկադիր աճուրդը չկայանալու դեպքում հաջորդ աճուրդներում լոտի մեկնարկային գինը չի իջեցվում: Տասնհինգերորդ հարկադիր աճուրդը չկայանալու դեպքում հարկադիր աճուրդի է ներկայացվում նաեւ պարտապանին պատկանող՝ օրենքով սահմանված նույն հերթում ներառված այլ գույք, իսկ նույն հերթում ներառված գույքերի անբավարարության դեպքում՝ հաջորդ հերթում ներառված այլ գույք:»:
Հոդված 5. Օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասից հանել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարման» բառերը:
Հոդված 6. Օրենքի 35.2-րդ հոդվածում'
1) 5-րդ եւ 6-րդ մասերի «բանկային» բառը փոխարինել «աշխատանքային» բառով:
2) 7-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7. Հաղթողի կողմից գնման գինը վճարվելուց եւ այն փաստացի ծառայության դեպոզիտ հաշվին մուտքագրվելուց հետո' հինգ աշխատանքային օրվա ընթացքում, հարկադիր կատարողը նրա կամ նրա ներկայացուցչի հետ կնքում է առք ու վաճառքի պայմանագիր:»:
Հոդված 7. Օրենքի 35.4-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Եթե աճուրդը չի կայացել գնորդ չլինելու կամ լոտի մեկնարկային գնի հավելում չկատարվելու հիմքերով, ապա հաջորդ հարկադիր աճուրդ կազմակերպելուց վաճառվող լոտի մեկնարկային գինն իջեցվում է նախորդ աճուրդի համար սահմանված մեկնարկային գնի տասը տոկոսի չափով: Տասնհինգերորդ հարկադիր աճուրդը չկայանալու դեպքում հաջորդ աճուրդներում լոտի մեկնարկային գինը չի իջեցվում: Տասնհինգերորդ հարկադիր աճուրդը չկայանալու դեպքում հարկադիր աճուրդի է ներկայացվում նաեւ պարտապանին պատկանող՝ օրենքով սահմանված նույն հերթում ներառված այլ գույք, իսկ նույն հերթում ներառված գույքերի անբավարարության դեպքում՝ հաջորդ հերթում ներառված այլ գույք:»:
Հոդված 8. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կազմակերպվող աճուրդների վրա:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
23.07.2019
Երեւան
ՀՕ-131-Ն