ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 24-ի քրեակատարողական օրենսգրքի հավելվածի ցանկում՝
1) առաջին պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6) միակ այն բնակարանի (ներառյալ՝ բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող տնամերձ հողամասի եւ այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցների) կամ դրա բաժնի, որը դատապարտյալի համար մշտական բնակության միակ վայրն է, եւ որի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությունով.
«Սույն ցանկի առաջին պարբերության 6-րդ կետով սահմանված դրույթը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ գույքի հնարավոր բռնագրավումն ապահովելու նպատակով գույքի վրա կալանք դնելու մասին որոշման կատարման փուլում դատապարտյալին սեփականության իրավունքով պատկանել է մեկից ավելի բնակարան (ներառյալ՝ բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող տնամերձ հողամաս եւ այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցներ) կամ դրա բաժին, եւ դատապարտյալը հետագայում օտարել է դրանք՝ պահպանելով սեփականության իրավունքը մեկ բնակարանի (ներառյալ՝ բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող տնամերձ հողամասի եւ այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցների) կամ դրա բաժնի նկատմամբ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
23.07.2019
Երեւան
ՀՕ-134-Ն