Armenian   Russian    
Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.09.2019

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» 2009 թվականի հունիսի 11-ի ՀՕ-158 օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 28.1-ին հոդվածով.

«Հոդված 28.1. Պետական ծառայողի արձակուրդը

1. Պետական ծառայողն ունի ամենամյա նվազագույն եւ ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք:

2. Պետական ծառայողի ամենամյա նվազագույն արձակուրդի տեւողությունը 20 աշխատանքային օր է, իսկ լրացուցիչ արձակուրդի տեւողությունը` չորս աշխատանքային օր:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

30.09.2019
Երեւան
ՀՕ-156-Ն