Armenian      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

ՄԵՏԱՂԱԿԱՆ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆԴՈՒՆԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐԺԱՆԱՀԱՎԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԻՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 04.10.2019
Ղեկավարվելով Սահմանադրության 108-րդ հոդվածի 2-րդ մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով՝

Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.

մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններ ներկայացված եւ նրանց ընդունած ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանել տասնմեկ:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ          Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

04.10.2019
Երեւան
ԱԺՈ-162-Լ