Armenian   Russian    
Քաղաքացիական դատավարության օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 23.10.2019

Հոդված  1. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի փետրվարի 9-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «ըստ տարածքային ընդդատության» բառերից հետո լրացնել «կամ ըստ ենթակայության» բառերով, իսկ «եթե համաձայն չէ գործի տարածքային ընդդատությանը» բառերից հետո՝ «կամ ենթակայությանը» բառերով.

2) 2-րդ մասը «ընդդատությունը» բառից հետո լրացնել «կամ ենթակայությունը» բառերով.

3)  4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Սույն հոդվածով սահմանված կարգը կիրառվում է նաեւ վարչական կամ սնանկության դատարանի կողմից համապատասխանաբար վերահասցեագրված հայցադիմումի կամ հանձնված գործի նկատմամբ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

13.11.2019
Երեւան
ՀՕ-189-Ն