ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ջրային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1-ին հոդվածի 9-րդ եւ 10-րդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենսգրքի 8-րդ եւ 9-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենսգրքի 30-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենսգրքի 30.1-ին հոդվածում՝
1) 1-ին մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 4-րդ մասի ««ե» ենթակետով» բառերը փոխարինել ««զ» ենթակետով» բառերով:
Հոդված 6. Օրենսգրքի 33-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
2) 7-րդ մասից հանել «, Ջրի ազգային խորհրդի դրական եզրակացության դեպքում,» բառերը:
Հոդված 7. Օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասից հանել «Խորհրդակցելով Ջրի ազգային խորհրդի հետ՝» բառերը:
Հոդված 8. Օրենսգրքի 107-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 107. Ջրային ռեսուրսների պահպանության հսկողությունը
Ջրային ռեսուրսների պահպանության բնագավառում ջրային ռեսուրսների օգտագործման ու պահպանության նկատմամբ պետական հսկողությունն իրականացնում են օրենքով նախատեսված լիազորված մարմինները:»:
Հոդված 9. Օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 10. Օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Կառավարությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմին է վերադարձնում մինչեւ Ջրի ազգային խորհրդի լուծարումն իր մոտ առկա ջրօգտագործման թույլտվությունների հայտերի փաթեթները՝ դրանք սահմանված կարգով գնահատելու համար: Հայտի գնահատման ժամկետը վերահաշվարկվում է ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմին փաթեթները վերադարձնելու օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
26.11.2019
Երեւան
ՀՕ-211-Ն