Armenian   Russian    
Ջրային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 13.11.2019

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ջրային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1-ին հոդվածի 9-րդ եւ 10-րդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենսգրքի 8-րդ եւ 9-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենսգրքի 30-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենսգրքի 30.1-ին հոդվածում՝

1) 1-ին մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 4-րդ մասի ««ե» ենթակետով» բառերը փոխարինել ««զ» ենթակետով» բառերով:

Հոդված 6. Օրենսգրքի 33-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

2) 7-րդ մասից հանել «, Ջրի ազգային խորհրդի դրական եզրակացության դեպքում,» բառերը:

Հոդված 7. Օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասից հանել «Խորհրդակցելով Ջրի ազգային խորհրդի հետ՝» բառերը:

Հոդված 8. Օրենսգրքի 107-րդ հոդվածը շարադրել հետեւյալ  խմբագրությամբ.

«Հոդված 107. Ջրային ռեսուրսների պահպանության հսկողությունը

Ջրային ռեսուրսների պահպանության բնագավառում ջրային ռեսուրսների օգտագործման  ու պահպանության նկատմամբ պետական հսկողությունն իրականացնում են օրենքով նախատեսված լիազորված մարմինները:»:

Հոդված 9. Օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 10. Օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող  օրվանից:

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Կառավարությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմին է վերադարձնում մինչեւ Ջրի ազգային խորհրդի լուծարումն իր մոտ առկա  ջրօգտագործման թույլտվությունների հայտերի փաթեթները՝ դրանք սահմանված կարգով գնահատելու համար: Հայտի գնահատման ժամկետը վերահաշվարկվում է ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմին փաթեթները վերադարձնելու օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

26.11.2019
Երեւան
ՀՕ-211-Ն