Armenian      
Քաղաքացիական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 13.11.2019

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ վճարումներ,  թոշակներ, կենսաթոշակներ, կրթաթոշակներ եւ նպաստներ, ֆիզիկական անձանց` բանկային ավանդներ ու փոստային առաքանի ստանալու լիազորագիրը կարող է հաստատել նաեւ այն կազմակերպությունը, որտեղ լիազորողն աշխատում կամ սովորում է, բնակության վայրի տեղական ինքնակառավարման մարմինը, ինչպես նաեւ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող առողջապահական այն հաստատության ղեկավարությունը, որտեղ լիազորողը ստացիոնար պայմաններում ստանում է բուժում:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Բժշկական  օգնություն  եւ  սպասարկում  իրականացնող առողջապահական հաստատություններում ստացիոնար պայմաններում բուժում ստացողների, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում խնամքի տակ գտնվող անձանց, պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների, ինչպես  նաեւ ազատազրկման վայրերում պատիժը կրող դատապարտյալների աշխատավարձը կամ դրան հավասարեցված այլ վճարումները, թոշակները, կենսաթոշակները, կրթաթոշակները կամ նպաստները, բանկային ավանդները կամ փոստային առաքանին ստանալու լիազորագրերը սույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերում նշված անձանց կողմից վավերացվում կամ հաստատվում են անվճար:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

27.11.2019
Երեւան
ՀՕ-213-Ն