Armenian      
Հարկային ծառայության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 14.11.2019

Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-407-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11.1-ին հոդվածի 1-ին մասի 12-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ մասով.

«9. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հարկային մարմնի պահպանման ծախսերում կարող է նախատեսվել նաեւ պարգեւատրման ֆոնդ:»:

Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 42-րդ հոդվածի 8-րդ մասում «հարկային մարմնի նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդ» բառերը փոխարինել «պետական բյուջե» բառերով:

Հոդված 5. Օրենքի 44-րդ հոդվածից հանել «, բացառությամբ սույն օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով նախատեսված դեպքերի» բառերը:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին հարկային մարմնի նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդում առկա արտաբյուջետային միջոցները մուտքագրվում են պետական բյուջե՝ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 17-րդ հոդվածով սահմանված եկամուտների աղբյուրների դասակարգմանը համապատասխան:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երկրորդ ամսվա 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

03.12.2019
Երեւան
ՀՕ-227-Ն