Armenian      
Բաժնետիրական ընկերությունների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 04.12.2019

Հոդված 1.  «Բաժնետիրական ընկերությունների մասին» 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքի  (այսուհետ՝ Օրենք) 92-րդ հոդվածում 1-ին մասի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 94-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի «տարեկան հաշվապահական հաշվեկշռի, շահույթների եւ վնասների հաշվի» բառերը փոխարինել «տարեկան ֆինանսական հաշվետվությունների» բառերով եւ նույն մասից հանել երկրորդ նախադասությունը.

2) 3-րդ մասի «տարեկան  հաշվետվությունը ենթակա է» բառերը փոխարինել «տարեկան հաշվետվությունը եւ տարեկան ֆինանսական հաշվետվությունները ենթակա են» բառերով:

Հոդված 3. Օրենքի 95-րդ հոդվածի 1-ին մասում`

1) «ե» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ե) Ընկերության տարեկան հաշվետվությունները, տարեկան ֆինանսական հաշվետվությունները, իսկ ֆինանսական հաշվետվություններն օրենքով պարտադիր աուդիտի ենթակա լինելու դեպքում` նաեւ դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունները.».

2) «է» կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 96-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

20.12.2019
Երեւան
ՀՕ-287-Ն