ՕՐԵՆՔԸ
«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հասարակական կազմակերպությունների մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-22-Ն օրենքի 26-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 26. Կազմակերպության ֆինանսական հաշվետվությունների աուդիտը
1. Եթե Կազմակերպությունը հաշվետու տարվա ընթացքում պետական կամ համայնքային միջոցներից ֆինանսավորվել է 10 միլիոն եւ ավելի Հայաստանի Հանրապետության դրամի չափով, ապա այդ միջոցների օգտագործման վերաբերյալ Լիազոր մարմնի սահմանած հաշվետվությունը, որպես հատուկ նպատակի ֆինանսական հաշվետվություն, ենթակա է պարտադիր աուդիտի՝ «Աուդիտորական գործունեության մասին» օրենքի համաձայն:
2. Աուդիտորի եզրակացությունը սույն հոդվածի 1-ին մասում նշված հատուկ նպատակի ֆինանսական հաշվետվության հետ կցվում է սույն օրենքով սահմանված հաշվետվությանը:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
20.12.2019
Երեւան
ՀՕ-286-Ն