Armenian      
Հասարակական կազմակերպությունների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 04.12.2019

Հոդված 1. «Հասարակական կազմակերպությունների մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-22-Ն օրենքի 26-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված  26. Կազմակերպության ֆինանսական հաշվետվությունների աուդիտը

1. Եթե Կազմակերպությունը հաշվետու տարվա ընթացքում պետական կամ համայնքային միջոցներից ֆինանսավորվել է 10 միլիոն եւ ավելի Հայաստանի Հանրապետության դրամի չափով, ապա այդ միջոցների օգտագործման վերաբերյալ Լիազոր մարմնի սահմանած հաշվետվությունը, որպես հատուկ նպատակի ֆինանսական հաշվետվություն, ենթակա է պարտադիր աուդիտի՝ «Աուդիտորական գործունեության մասին» օրենքի համաձայն:

2. Աուդիտորի եզրակացությունը սույն հոդվածի 1-ին մասում նշված հատուկ նպատակի ֆինանսական հաշվետվության հետ կցվում է սույն օրենքով սահմանված հաշվետվությանը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

20.12.2019
Երեւան
ՀՕ-286-Ն