ՕՐԵՆՔԸ
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-ին կետով.
«8.1) համայնքի ղեկավարի ներկայացմամբ ընդունում է տեղական հանրաքվեի նախապատրաստման եւ անցկացման ծախսերի ֆինանսավորման մասին որոշում.»:
Հոդված 2. Օրենքի 35-րդ հոդվածի 14-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12.2-րդ կետով.
«12.2) ավագանու հաստատմանն է ներկայացնում տեղական հանրաքվեի նախապատրաստման եւ անցկացման ծախսերի ֆինանսավորման մասին որոշման նախագիծ.»:
Հոդված 3. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «քաղաքաշինական, բնապահպանական, կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից վարչատարածքային բաժանման ծրագրվող փոփոխությունների վերաբերյալ» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
26.12.2019
Երեւան
ՀՕ-308-Ն