Armenian      
Զինված ուժերի կարգապահական կանոնագիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 12.12.2019

Հոդված 1.  «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» 2012 թվականի մարտի 21-ի ՀՕ-91-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «նախկինում հանցագործություն կատարած» բառերը փոխարինել «դատվածություն ունեցող» բառերով:

Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասում՝

ա. առաջին նախադասության «6 ամիս» բառերը փոխարինել «մեկ տարի, բացառությամբ հասցված նյութական վնասի հայտնաբերման դեպքի, որի պարագայում կարգապահական տույժ չի կարող տրվել, եթե նյութական վնասը հասցնելու օրվանից անցել է երեք տարի» բառերով,

բ. երկրորդ նախադասության «օրվա ընթացքում» բառերից հետո լրացնել «՝ չհաշված նշանակված ծառայողական քննության անցկացման կամ ծառայողական քննության կասեցման ժամանակահատվածները» բառերով.

2) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Կարգապահական տույժ տալու մասին հրամանը եւ (կամ) հաշվառման (ծառայողական) քարտում կատարված գրառումն ստորագրությամբ ներկայացվում է զինծառայողի ծանոթացմանը, իսկ զինծառայողի պահանջի դեպքում նրան տրամադրվում է նաեւ քաղվածք կարգապահական տույժ տալու մասին հրամանից եւ (կամ) հաշվառման (ծառայողական) քարտում կատարված գրառումից:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Զինծառայողի նկատմամբ նշանակված ծառայողական քննությունը կասեցվում է զինծառայողի ժամանակավոր անաշխատունակության պատճառով բացակայության կամ գործուղման կամ արձակուրդի մեջ գտնվելու կամ ծառայողական քննության կատարմանը ժամանակավորապես խոչընդոտող այլ անհաղթահարելի ուժ առաջացած լինելու դեպքերում, իսկ այդ հանգամանքների վերանալու օրվանից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, ծառայողական քննությունը վերսկսվում է: Ծառայողական քննության ընթացքում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում այդ մասին զեկուցվում է ծառայողական քննություն նշանակած հրամանատարին (պետին) եւ նրա հանձնարարությամբ տեղեկացվում է քրեական հետապնդում իրականացնող մարմնին՝ միաժամանակ ուղարկելով ծառայողական քննության նյութերի պատճենները, եւ ծառայողական քննությունը կասեցվում է: Տեղեկացման շրջանակներում քրեական հետապնդում իրականացնող մարմնի կողմից քրեական վարույթի հարուցումը մերժվելու դեպքում ծառայողական քննությունը վերսկսվում է մերժման որոշումն ստանալու օրվանից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, իսկ քրեական վարույթ հարուցվելու դեպքում ծառայողական քննությունը վերսկսվում է քրեական վարույթով ուժի մեջ մտած վերջնական որոշումն ստանալու օրվանից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:».

4) 5-րդ մասը «ծառայողական քննություն,» բառերից հետո լրացնել «ծառայողական քննությանը մասնակցելու պահից գրավոր ծանոթացվում է անցկացվող ծառայողական քննության շրջանակներում իր իրավունքներին եւ պարտականություններին,» բառերով.

5) 8-րդ մասի առաջին նախադասությունը «իրավունքը» բառից հետո լրացնել «, կամ եթե կարգապահական տույժը չի բողոքարկվել» բառերով.

6) 9-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«9. Զինծառայողն իրավունք ունի իրեն տրված կարգապահական տույժը բողոքարկելու կարգապահական տույժը կիրառած հրամանատարի (պետի) նկատմամբ սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգապահական իրավունք ունեցող վերադաս հրամանատարին (պետին)՝ սույն օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում կամ երկամսյա ժամկետում՝ դատական կարգով: Քննարկելով բերված բողոքը` իրավասու հրամանատարը (պետը) իրավունք ունի`

1) բավարարելու բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն` փոփոխելու կարգապահական տույժի տեսակը կամ կարգապահական տույժ կիրառելու մասին հրամանը ճանաչելու անվավեր.

2) մերժելու բողոքը` կարգապահական տույժ կիրառելու մասին հրամանը թողնելով անփոփոխ:»:

Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածում՝

1) 1-ին եւ 2-րդ մասերի «կարող են հայտարարվել» բառերը փոխարինել «հայտարարվում են» բառերով.

2) 3-11-րդ մասերի «կարող է հայտարարվել» բառերը փոխարինել «հայտարարվում է» բառերով:

Հոդված 4. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին, 6-8-րդ մասերից հանել «որպես խրախուսանք» բառերը:

Հոդված 5. Օրենքի 31-44-րդ հոդվածները «արտահերթ» բառից առաջ լրացնել «աշխատանքի» բառով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

26.12.2019
Երեւան
ՀՕ-311-Ն