ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 23-րդ հոդվածի 1-ին մասում`
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.
«1.1) տուգանային միավոր.».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.
«4.1) տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցում.».
3) 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5) հատուկ իրավունքից զրկում.»:
Հոդված 2. Օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասում «Առարկաները» բառը փոխարինել «Տուգանային միավորը, առարկաները» բառերով:
Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 25.1-ին հոդվածով.
«Հոդված 25.1. Տուգանային միավորը
1. Տուգանային միավորները կիրառվում են ճանապարհային երթեւեկության կանոնների (ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) խախտումներ կատարած անձանց նկատմամբ` սույն օրենսգրքի հատուկ մասով ուղղակիորեն նախատեսված դեպքերում:
2. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վարորդական վկայական ստանալու օրվանից (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ժամկետն ավարտվելու օրվանից) մեկ տարի ժամկետով տրվում է 9 միավոր: Այլ պետությունում ստացած վարորդական վկայական ունեցող եւ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված օտարերկրացուն միավորները տրվում են բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելու օրվանից (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ժամկետն ավարտվելու օրվանից): Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին յուրաքանչյուր հաջորդ մեկ տարի ժամանակահատվածի համար տրվում է 9 միավոր, եւ նախորդ տարվա միավորների մնացորդը չի փոխանցվում հաջորդ տարի:
3. Ճանապարհային երթեւեկության կանոնների (ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) խախտում ամրագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում (մեկ տարի ժամանակահատվածում) տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվում են սույն օրենսգրքի հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները:
4. Տուգանային միավոր նախատեսող վարչական տույժ նշանակելու մասին որոշման գանգատարկումը չի կարող կանխել դրա իրավական հետեւանքների վրա հասնելը տվյալ տարում կատարված եւ սույն օրենսգրքի 129.3-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների համար, եթե վարչական տույժ նշանակելու մասին որոշումը գանգատի քննության արդյունքում ուժի մեջ է մտել հաջորդող տարվա ընթացքում:
5. Այն դեպքում, եթե սույն օրենսգրքի հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված իրավախախտման համար հանվող միավորները գերազանցում են անձին տրված միավորների մնացորդը, ապա տուգանային միավորները հանվում են այդ մնացորդի չափով` անկախ տվյալ իրավախախտման համար սահմանված տուգանային միավորների չափից:
6. Սույն օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտումների համար որպես վարչական պատասխանատվության միջոց կիրառվում է 0.5, 1, 2, 3 կամ 4 տուգանային միավոր:»:
Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 28.1-ին հոդվածով.
«Հոդված 28.1. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցումը
1. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցումը կարող է նշանակվել մեկ ամսից մինչեւ վեց ամիս ժամկետով:»:
Հոդված 5. Օրենսգրքի 29-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 29. Հատուկ իրավունքից զրկումը
1. Հատուկ իրավունքից զրկումը անձին տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից կամ որսորդության իրավունքից ժամանակավոր զրկելն է:
2. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից կամ որսորդության իրավունքից զրկումը կարող է նշանակվել մեկ ամսից մինչեւ երեք տարի ժամկետով:
3. Որuորդության իրավունքից զրկում չի կարող նշանակվել այն անձանց նկատմամբ, որոնց համար որuորդությունը ապրուստի հիմնական աղբյուրն է:»:
Հոդված 6. Օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասում`
1) «, իսկ եթե տրանսպորտային միջոցը հանդիսանում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ սեփականություն, ապա` համապատասխանաբար իրավաբանական անձի ղեկավարը կամ անհատ ձեռնարկատերը» բառերը փոխարինել «(լիզինգառուն) (իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` համապատասխանաբար իրավաբանական անձի ղեկավարը կամ անհատ ձեռնարկատերը) կամ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքով նախատեսված` տրանսպորտային միջոցի շահագործող հանդիսացող անձը» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությունով. «Տուգանային միավորների ձեւով նշանակվող վարչական տույժը կիրառվում է սույն մասում նշված անձանց նկատմամբ, եթե նրանք ունեն տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք:»:
Հոդված 7. Օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 8. Օրենսգրքի 123-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի սանկցիայի «քսանապատիկի» բառը փոխարինել «տասնապատիկի» բառով.
2) 3-րդ մասի սանկցիայի «քառասնապատիկի» բառը փոխարինել «քսանապատիկի» բառով.
3) 4-րդ մասի սանկցիայի «երեսնապատիկի» բառը փոխարինել «քսանհինգապատիկի» բառով.
4) 6-րդ մասի «կամ 4-րդ մասերով» բառերը փոխարինել «մասով» բառով:
Հոդված 9. Օրենսգրքի 123.1-ին հոդվածի 2-րդ մասի սանկցիայում «տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով» բառերը փոխարինել «տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` 1 տարի ժամկետով» բառերով:
Հոդված 10. Օրենսգրքի 123.3-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայում «հնգապատիկի» բառը փոխարինել «տասնապատիկի» բառով, իսկ նույն մասը «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում` 1 միավոր» բառերով:
Հոդված 11. Օրենսգրքի 123.5-րդ հոդվածում`
1) 1-ին մասի սանկցիայի «տասնապատիկի» բառը փոխարինել «հնգապատիկի» բառով, իսկ նույն մասը «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում` 0.5 միավոր» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի առնվազն մեկ նիշը փակելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 2 միավոր:».
3) 4-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով:».
4) 4.1-ին եւ 4.2-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել,
5) 5-րդ մասի «հարյուրապատիկի» բառը փոխարինել «քսանհինգապատիկի» բառով, իսկ նույն մասը «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում` 3 միավոր» բառերով.
6) 7-րդ մասի «հարյուրապատիկի» բառը փոխարինել «քսանիննապատիկի» բառով.
7) 10-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով:».
8) 11-րդ մասը «այլ պատճառներով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ առնվազն մեկ նիշը փակելու դեպքերի,» բառերով:
Հոդված 12. Օրենսգրքի 123.6-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայում «քսանապատիկի» բառը փոխարինել «տասնապատիկի» բառով:
Հոդված 13. Օրենսգրքի 124-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի սանկցիան «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում` 1 միավոր» բառերով.
2) 5-րդ մասի սանկցիան «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում` 1 միավոր» բառերով.
3) 6-րդ մասի սանկցիան «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում` 1 միավոր» բառերով.
4) 8-րդ մասի սանկցիան «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում` 1 միավոր» բառերով.
5) 9-րդ մասի սանկցիան «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում` 1 միավոր» բառերով.
6) 11-րդ մասի սանկցիայի «հնգապատիկի» բառը փոխարինել «տասնապատիկի» բառով, իսկ նույն մասը «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում` 1 միավոր» բառերով.
7) 13-րդ մասի սանկցիայի «տասնապատիկի» բառը փոխարինել «հնգապատիկի» բառով.
8) 14-րդ մասի սանկցիան «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում` 3 միավոր» բառերով.
9) 17-րդ մասի սանկցիան «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում` 2 միավոր» բառերով.
10) 18-րդ մասի սանկցիայի «երեսնապատիկի» բառը փոխարինել «քսանհինգապատիկի» բառով, իսկ նույն մասը «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում` 3 միավոր» բառերով.
11) 21-րդ մասի սանկցիան «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում` 0.5 միավոր» բառերով.
12) 22-րդ մասի սանկցիան «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում` 0.5 միավոր» բառերով.
13) 23-րդ մասի դիսպոզիցիան «տարածք» բառից հետո լրացնել «կամ «Հաշմանդամներ» ճանապարհային նշանով (ցուցանակով) կահավորված վայրում «Հաշմանդամ» ճանաչման նշանով չկահավորված տրանսպորտային միջոցը կանգնեցնելը» բառերով, իսկ նույն մասի սանկցիան «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում` 0.5 միավոր» բառերով.
14) 26-րդ մասի սանկցիան «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում` 1 միավոր» բառերով.
15) 28-րդ մասի սանկցիայի «յոթնապատիկի» բառը փոխարինել «հնգապատիկի» բառով.
16) 31-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով:».
17) 32-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
18) 35-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«35. Տրանսպորտային միջոցների համընթաց հոսքերն իրարից բաժանող «Հոծ գիծ» գծանշման պահանջները չկատարելու համար սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումն ունի նվազ նշանակություն այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցի առջեւի երկու անիվներն ամբողջությամբ չեն հատել գծանշումը, եւ դրա հետեւանքով երթեւեկության մյուս մասնակիցների համար խոչընդոտ կամ վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ վտանգ չի ստեղծվել, ինչպես նաեւ այն դեպքում, երբ իրավախախտումն անխուսափելիորեն կատարվել է երթեւեկության այլ մասնակցի գործողության կամ անգործության պատճառով:».
19) 37-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«37. «Կանգ-գիծ» գծանշման պահանջները չկատարելու համար սույն հոդվածի 1-ին մասով, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցների երթեւեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող գծանշումների պահանջները չկատարելու համար սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումն ունի նվազ նշանակություն այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցի անիվներից ոչ մեկն ամբողջությամբ չի հատել գծանշումը, եւ դրա հետեւանքով երթեւեկության մյուս մասնակիցների համար խոչընդոտ կամ վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ վտանգ չի ստեղծվել, ինչպես նաեւ այն դեպքում, երբ իրավախախտումն անխուսափելիորեն կատարվել է երթեւեկության այլ մասնակցի գործողության կամ անգործության պատճառով:»:
Հոդված 14. Օրենսգրքի 124.2-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայում «երեսնապատիկի» բառը փոխարինել «քսանապատիկի» բառով:
Հոդված 15. Օրենսգրքի 124.3-րդ հոդվածում`
1) 1-ին մասի սանկցիայի «քսանապատիկի» բառը փոխարինել «քսանհինգապատիկի» բառով, իսկ նույն մասը «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում` 2 միավոր» բառերով.
2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 16. Օրենսգրքի 124.4-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 2 միավոր:».
2) 3-րդ մասի սանկցիայի «հարյուրապատիկի» բառը փոխարինել «քսանհինգապատիկի» բառով, իսկ նույն մասը «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում` 3 միավոր» բառերով.
3) 4-րդ մասի սանկցիայի «երկուհարյուրապատիկի» բառը փոխարինել «քսանիննապատիկի» բառով, իսկ նույն մասը «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում` 4 միավոր» բառերով.
4) 5-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով:»:
Հոդված 17. Օրենսգրքի 124.6-րդ հոդվածում`
1) 1-ին մասի սանկցիան «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում` 2 միավոր» բառերով.
2) 3-րդ մասի սանկցիայի «երեսնապատիկի» բառը փոխարինել «քսանհինգապատիկի» բառով:
Հոդված 18. Օրենսգրքի 126-րդ հոդվածում`
1) 1-ին մասում`
ա. դիսպոզիցիայի «վեցերորդ» բառը փոխարինել «հինգերորդ» բառով,
բ. սանկցիայի «հարյուրհիսնապատիկի» բառը փոխարինել «քսանիննապատիկի» բառով, իսկ նույն մասը «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում` 4 միավոր» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցը կամ թեթեւ մարդատար-տաքսի ավտոմոբիլը ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, եւ զանցանքը չի պարունակում սույն հոդվածի երկրորդից չորրորդ մասերի հատկանիշները`
առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` վեց ամիս ժամկետով:».
3) 2-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով:».
4) 3-րդ մասի սանկցիայի «մեկ» բառը փոխարինել «երկու» բառով.
5) 4-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` երկու տարի ժամկետով:».
6) 5-րդ մասի դիսպոզիցիայից հանել «, երկրորդ կամ չորրորդ» բառերը.
7) 6-րդ եւ 7-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.
8) 9-րդ մասի «0.4 գրամից» բառերը փոխարինել «0.2 գրամից» բառերով, իսկ «0.2 միլիգրամից» բառերը` «0.1 միլիգրամից» բառերով:
Հոդված 19. Օրենսգրքի 128-րդ հոդվածում`
1) վերնագրից հանել «կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված» բառերը.
2) 1-ին մասի սանկցիայի «քսանապատիկի» բառը փոխարինել «քսանհինգապատիկի» բառով:
Հոդված 20. Օրենսգրքի 129.2-րդ հոդվածում`
1) վերնագրից հանել «առանց գործող ԱՊՊԱ պայմանագիր ներկայացնելու տրանսպորտային միջոցը հաշվառելը կամ» բառերը.
2) 3-րդ մասի դիսպոզիցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ԱՊՊԱ պայմանագիր չունեցող տրանսպորտային միջոցը վարելու միջոցով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը թույլատրելը, եթե ԱՊՊԱ պայմանագիր ունենալը տրանսպորտային միջոցը վարելու միջոցով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը թույլատրելու` օրենսդրությամբ նախատեսված պարտադիր պայման է`»:
Հոդված 21. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 129.3-րդ հոդվածով.
«Հոդված 129.3. Տուգանային միավորի ձեւով վարչական տույժ նախատեսող` ճանապարհային երթեւեկության կանոնների (ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) խախտումներ պարբերաբար կատարելը
1. Տուգանային միավորի ձեւով վարչական տույժ նախատեսող` ճանապարհային երթեւեկության կանոնների (ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) խախտումներ պարբերաբար կատարելը, այսինքն` սույն օրենսգրքի 123.3-րդ հոդվածի 1-ին, 123.5-րդ հոդվածի 1-ին, 1.1-ին, 5-րդ, 124-րդ հոդվածի 2-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ, 11-րդ, 14-րդ, 17-րդ, 18-րդ, 21-23-րդ, 26-րդ, 124.3-րդ հոդվածի 1-ին, 124.4-րդ հոդվածի 2-4-րդ, 124.6-րդ հոդվածի 1-ին, 126-րդ հոդվածի 1-ին, 135.2-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով նախատեսված արարք կատարելը, եթե այդ իրավախախտման համար նախատեսված տուգանային միավորի եւ տվյալ տարում վարորդի նկատմամբ կիրառված տուգանային միավորների հանրագումարը կազմում է 9 կամ ավելի միավոր`
առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցում` վեց ամիս ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ժամկետը լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով:»:
Հոդված 22. Օրենսգրքի 131-րդ հոդվածի 7-րդ մասի սանկցիայում «քսանապատիկի» բառը փոխարինել «տասնապատիկի» բառով:
Հոդված 23. Օրենսգրքի 132-րդ հոդվածում`
1) 1-ին մասի սանկցիայի «քսանապատիկի» բառը փոխարինել «տասնապատիկի» բառով.
2) 2-րդ մասի սանկցիայի «հարյուրապատիկի» բառը փոխարինել «քսանիննապատիկի» բառով.
3) 3-րդ մասի սանկցիայի «հիսնապատիկի» բառը փոխարինել «քսանիննապատիկի» բառով.
4) 4-րդ մասի դիսպոզիցիան «իրավունք չունեցող» բառերից հետո լրացնել «, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ այդ իրավունքից զրկված» բառերով, իսկ նույն մասի սանկցիայում «հիսնապատիկի» բառը փոխարինել «քսանիննապատիկի» բառով.
5) 5-րդ եւ 6-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 24. Օրենսգրքի 135.2-րդ հոդվածում`
1) 1-ին մասի սանկցիայի «եռապատիկի» բառը փոխարինել «յոթնապատիկի» բառով, իսկ նույն մասը «չափով» բառից հետո լրացնել «տուգանային միավորի կիրառում` 1 միավոր» բառերով.
2) 2-րդ մասի սանկցիան «չափով» բառից հետո լրացնել «, իսկ տվյալ տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ` նաեւ տուգանային միավորի կիրառում` 1 միավոր» բառերով:
Հոդված 25. Օրենսգրքի 140-րդ հոդվածում`
1) 1-ին մասի սանկցիայի «երեսնապատիկի» բառը փոխարինել «քսանհինգապատիկի» բառով.
2) 2-րդ մասի սանկցիայի «հիսնապատիկի» բառը փոխարինել «քսանհինգապատիկի» բառով.
3) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
4) 4-րդ մասի սանկցիայի «հիսնապատիկի» բառը փոխարինել «քսանհինգապատիկի» բառով.
5) 5-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով` սահմանափակող իրերի եւ առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա:»:
Հոդված 26. Օրենսգրքի 224-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «129.2,» թվից հետո լրացնել «129.3,» թվով.
2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով սահմանված պաշտոնատար անձինք:»:
Հոդված 27. Օրենսգրքի 255-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.
«Արձանագրությունը թվային եղանակով կազմելու դեպքում իրավախախտում կատարած անձի ստորագրությունն ստացվում է թվային եղանակով, իսկ նրա` բացատրություն տալու եւ դիտողություններ անելու իրավունքի իրացման փաստը եւ բովանդակությունն ամրագրվում են տեսաձայնագրման միջոցով:»:
Հոդված 28. Օրենսգրքի 264-րդ հոդվածի 4-րդ մասից հանել առաջին եւ երկրորդ նախադասությունները:
Հոդված 29. Օրենսգրքի 283-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի առաջին պարբերության «երեք օրվա» բառերը փոխարինել «երեք աշխատանքային օրվա» բառերով, իսկ 1-ին կետի «կամ հասցեատերը որոշումն ստանալու անդորրագրի վրա ստորագրել է որոշումն ստանալուց հրաժարվելու մասին» բառերը` «կամ հասցեատերը հրաժարվել է որոշումն ստանալուց, եւ առկա է որոշումը հանձնողի նշումն այդ մասին» բառերով.
2) 3-րդ մասի երկրորդ նախադասության «եւ ստորագրել հրաժարվելու մասին» բառերը փոխարինել «, եւ առկա է որոշումը հանձնողի նշումն այդ մասին» բառերով:
Հոդված 30. Օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասը «129.2-րդ,» թվից հետո լրացնել «129.3-րդ,» թվով:
Հոդված 31. Օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասում «եւ 31» բառերը փոխարինել «, 28.1 եւ 29» բառերով:
Հոդված 32. Օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 33. Օրենսգրքի 302-րդ հոդվածի 1-ին մասը «129.2,» թվից հետո լրացնել «129.3» թվով:
Հոդված 34. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 25.1-ին գլխով.
«ԳԼՈՒԽ 25.1
ՏՈՒԳԱՆԱՅԻՆ ՄԻԱՎՈՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 304.1. Տուգանային միավոր կիրառելու մասին որոշումը կատարելու կարգը
1. Տուգանային միավորի ձեւով վարչական տույժ նշանակելու մասին որոշումն ի կատար են ածում սույն օրենսգրքի 224-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ոստիկանության պաշտոնատար անձինք` վարչական իրավախախտումների հաշվառման շտեմարանում տուգանային միավորների չափի մասին տեղեկատվությունը մուտքագրելու միջոցով:
Հոդված 304.2. Տվյալ տարում տրված միավորները մասնակիորեն վերականգնելը
1. Տվյալ տարում տրված միավորների մնացորդը 3 եւ պակաս լինելու դեպքում անձն իր ցանկությամբ կարող է հանձնել վարորդական վկայական ստանալու տեսական քննություն:
2. Տեսական քննությունը դրական հանձնելու դեպքում տվյալ տարում նվազեցված միավորներից վերականգնվում է 2 միավոր:
3. Միավորները վերականգնելու նպատակով անձը կարող է քննություն հանձնել տվյալ տարում միայն մեկ անգամ:»:
Հոդված 35. Օրենսգրքի 305-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի «224-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով նախատեսված» բառերը փոխարինել «43.1-ին հոդվածի 7-րդ մասով, 111, 123, 123.1, 123.3, 123.4, 123.5 (բացառությամբ ութերորդ, իններորդ, տասնչորսերորդ եւ տասնհինգերորդ մասերի), 123.6, 123.7, 124, 124.1, 124.2, 124.3, 124.4, 124.6, 125, 126, 128, 129.2, 131, 132, 135.2, 140-րդ» բառերով.
2) 9-րդ եւ 10-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 36. Օրենսգրքի 307-րդ հոդվածի 3-րդ մասում «224-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետում նշված» բառերը փոխարինել «43.1-ին հոդվածի 7-րդ մասով, 111, 123, 123.1, 123.3, 123.4, 123.5 (բացառությամբ ութերորդ, իններորդ, տասնչորսերորդ եւ տասնհինգերորդ մասերի), 123.6, 123.7, 124, 124.1, 124.2, 124.3, 124.4, 124.6, 125, 126, 128, 129.2, 131, 132, 135.2, 140-րդ» բառերով:
Հոդված 37. Օրենսգրքի 29-րդ գլխի վերնագիրը «ԶՐԿԵԼՈՒ» բառից հետո լրացնել «, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ» բառերով:
Հոդված 38. Օրենսգրքի 314-րդ հոդվածում`
1) վերնագիրը «զրկելու» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու» բառերով.
2) 1-ին մասը «զրկելու» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու» բառերով, իսկ նույն մասի «կետում» բառը փոխարինել «մասում» բառով:
Հոդված 39. Օրենսգրքի 315-րդ հոդվածում`
1) վերնագիրը «զրկելու» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու» բառերով.
2) 1-ին մասի «Տրանսպորտային միջոցներ կամ փոքրաչափս» բառերը փոխարինել «Փոքրաչափս» բառով, իսկ նույն մասից հանել «վարորդը կամ» եւ «տրանսպորտային միջոցներ կամ» բառերը.
3) 2-րդ մասից հանել «վարորդը կամ», «տրանսպորտային միջոցներ կամ» եւ «տրանսպորտային միջոցների կամ» բառերը.
4) 3-րդ մասից հանել «վարորդը կամ» եւ «համապատասխանաբար ոստիկանության եւ» բառերը.
5) 4-րդ մասի «Տրանսպորտային միջոցներ կամ փոքրաչափս» բառերը փոխարինել «Փոքրաչափս» բառով, իսկ նույն մասից հանել «համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը եւ» բառերը.
6) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.
«Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու եւ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելու մասին որոշումներն ի կատար են ածվում վարչական իրավախախտումների հաշվառման շտեմարանում կասեցման եւ զրկման մասին տեղեկատվությունը մուտքագրելու միջոցով:»:
Հոդված 40. Օրենսգրքի 317-րդ հոդվածում`
1) վերնագրի «Հատուկ իրավունքից զրկելու» բառերը փոխարինել «Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու» բառերով.
2) 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.
«Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ժամկետի առնվազն կեսն անցնելուց հետո անձն իր ցանկությամբ կարող է հանձնել վարորդական վկայական ստանալու տեսական քննություն: Տեսական քննությունը դրական հանձնելու դեպքում անձի` տրանսպորտային միջոցներ վարելու կասեցված իրավունքը վերականգնվում է:»:
Հոդված 41. Օրենսգրքի 318-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 42. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ կետի, 18-րդ հոդվածի 1-ին կետի «բ» պարբերության, 28-րդ հոդվածի եւ 39-րդ հոդվածի 1-5-րդ մասերի, որոնք ուժի մեջ են մտնում 2020 թվականի սեպտեմբերի 1-ից: Մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 1-ը սույն օրենքով նախատեսված տուգանային միավորը, որպես վարչական տույժ, կիրառվում է միայն «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքով քննության ենթակա գործերով:
2. Սույն օրենքը հետադարձ ուժ չունի:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձանց` սույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված 9 միավորը տրվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրը` մեկ տարի ժամկետով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
26.12.2019
Երեւան
ՀՕ-300-Ն