ՕՐԵՆՔԸ
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «դատական ծառայությունը,» բառերը:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը «ղեկավարի» բառից հետո լրացնել «տեղակալի» բառով:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը «գլխավոր դատախազի տեղակալի» բառերից առաջ լրացնել «դատավորի (այդ թվում` Սահմանադրական դատարանի դատավորի),» բառերով:
Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածում`
1) 10-րդ մասի «14-րդ մասով» բառերը փոխարինել «14-րդ եւ 14.1-ին մասերով» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14.1-ին մասով.
«14.1. Դատավորի օգնականին պաշտոնի նշանակում, պաշտոնից ազատում, արձակուրդ տրամադրում եւ խրախուսանքի միջոցներ կիրառում է Դատական դեպարտամենտի ղեկավարը, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի օգնականին` Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը` համապատասխան դատավորի առաջարկությամբ:».
3) 16-րդ մասի «Նախարարին» բառը փոխարինել «Փոխվարչապետին, նախարարին» բառերով, իսկ նույն մասը «տրամադրում» բառից հետո լրացնել «եւ խրախուսանքի միջոցներ կիրառում» բառերով:
Հոդված 5. Օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Հանրային ծառայողը «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով նախատեսված դեպքերում կարող է կատարել ընտրական հանձնաժողովի անդամի (բացառությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի) կամ ընտրական հանձնաժողովում տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետի կարգավիճակից բխող աշխատանք:»:
Հոդված 6.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ամսվա առաջին աշխատանքային օրը դատավորի օգնականը (այդ թվում` Սահմանադրական դատարանի դատավորի) ազատվում է զբաղեցրած պաշտոնից եւ նշանակվում է դատավորի (այդ թվում` Սահմանադրական դատարանի դատավորի) օգնականի պետական հայեցողական պաշտոնում, եւ նրա հետ վերջնահաշվարկ չի կատարվում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
07.02.2020
Երեւան
ՀՕ-11-Ն