ՕՐԵՆՔԸ
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սոցիալական աջակցության մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-231-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետում «լիազորած պետական կառավարման մարմնի եւ գործադիր իշխանության տարածքային կառավարման մարմնի ստորաբաժանումներ» բառերը փոխարինել «լիազորած պետական մարմնի եւ տարածքային կառավարման պետական մարմնի տարածքային ստորաբաժանումներ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի վերնագրում «պետական կառավարման մարմնի» բառերը փոխարինել «պետական մարմնի» բառերով, իսկ 1-ին մասում «պետական կառավարման մարմինը» բառերը՝ «պետական մարմինը» բառերով:
Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 11-րդ, 13-րդ կետերում, 25-րդ հոդվածի 6-9-րդ, 11-րդ մասերում, 26-րդ հոդվածի 2-րդ մասում, 30-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերում, 31-րդ հոդվածի 1-ին մասում, 35-րդ հոդվածի 2-րդ մասում, 36.1-ին հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերում, 36.2-րդ հոդվածի 1-ին մասում, 37-րդ հոդվածի 2-րդ մասում, 40-րդ հոդվածի վերնագրում, 1-ին, 2-րդ եւ 9-րդ մասերում, 41-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում եւ 46-րդ հոդվածի 6-րդ մասում «պետական մարմնի աշխատակազմում» բառերը փոխարինել «պետական մարմնում» բառերով:
Հոդված 4. Օրենքի 36.2-րդ հոդվածի 3-րդ մասում «պետական կառավարման մարմնի» բառերը փոխարինել «պետական մարմնի» բառերով:
Հոդված 5. Օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մասում «Պետական կառավարման» բառերը փոխարինել «Պետական մարմինները» բառերով:
Հոդված 6. Օրենքի 42-րդ հոդվածի 4-րդ մասում «Պետական կառավարման» բառերը փոխարինել «Պետական մարմինները» բառերով:
Հոդված 7.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
07.02.2020
Երեւան
ՀՕ-65-Ն