«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-1-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Սույն սահմանադրական օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի (այսուհետ՝ Պաշտպան) լիազորությունները, գործունեության կարգը եւ երաշխիքները, Պաշտպանի ընտրության եւ լիազորությունների դադարեցման կարգը, Պաշտպանի աշխատակազմում պաշտոն զբաղեցնող անձանց իրավական կարգավիճակի եւ քաղաքացիական ծառայության առանձնահատկությունները:»:
Հոդված 2. Օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Աշխատակազմի մասնագիտական վերապատրաստումները եւ մարդու իրավունքների վերաբերյալ կրթական ծրագրերն իրականացնում է Պաշտպանը՝ իր աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման կամ այլ հաստատության միջոցով: Պաշտպանը կարող է իրականացնել նաեւ շահառու մարմինների եւ կազմակերպությունների՝ մարդու իրավունքներին եւ ազատություններին առնչվող հարցերով վերապատրաստումներ:»:
Հոդված 3. Օրենքի 7-րդ գլխի «ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» բառերը փոխարինել «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» բառերով:
Հոդված 4. Օրենքի 34-րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 34.Պաշտպանի աշխատակազմում քաղաքացիական ծառայությունը».
2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Պաշտպանի աշխատակազմում ծառայությունը քաղաքացիական ծառայություն է, որը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով, եթե սույն օրենքով առանձնահատկություններ նախատեսված չեն:».
3) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Պաշտպանի աշխատակազմում քաղաքացիական ծառայություն չի համարվում Պաշտպանի ներգրաված փորձագետների, մասնագետների եւ տեխնիկական սպասարկման եւ պայմանագրային հիմունքներով առանձին այլ խնդիրներ ու գործառույթներ իրականացնող անձանց գործունեությունը?»:
Հոդված 5. Օրենքի 35-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենքի 36-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Պաշտպանը ձեւավորում է իր աշխատակազմը՝ հաստատելով աշխատակազմի կառուցվածքը:».
2) 2-րդ մասից հանել «, ինչպես նաեւ քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունը» բառերը:
Հոդված 7. Օրենքի 37-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Գլխավոր քարտուղարն իր իրավասության սահմաններում կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային եւ անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ:»:
Հոդված 8. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4) հաստատում եւ փոփոխում է քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը, ինչպես նաեւ օրենքով սահմանված դեպքերում՝ այլ պաշտոնատար անձանց պաշտոնների անձնագրերը.».
2) 5-րդ եւ 8-րդ կետերի «հայեցողական» բառը փոխարինել «այլ» բառով.
3) 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6) սահմանում է վերապատրաստման, գործունեության գնահատման կարգը, չափանիշները եւ բնութագրի ձեւը, Պաշտպանի աշխատակազմում պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնները, ներքին կարգապահական կանոնները եւ գործավարության (փաստաթղթաշրջանառության) կարգը.».
4) 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7) «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի հիման վրա սահմանում է Պաշտպանի աշխատակազմում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի կարգը».
5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-ին կետով.
«8.1) սահմանում է էթիկայի հանձնաժողովի կազմը, գործունեության կարգը եւ լիազորությունների շրջանակը.»:
Հոդված 9. Օրենքի 40-րդ հոդվածը «պաշտոններ» բառից հետո լրացնել «եւ պետական ծառայության պաշտոններ» բառերով:
Հոդված 10. Օրենքի ամբողջ տեքստում «պետական ծառայողներ» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «քաղաքացիական ծառայողներ» բառերով:
Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
07.02.2020
Երեւան
ՀՕ-15-Ն