ՕՐԵՆՔԸ
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 21.01.2020
Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ` Օրենք) 29-րդ հոդվածի 2-րդ մասը, 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը եւ 3-րդ մասը, ինչպես նաեւ 59-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «հայեցողական» բառից առաջ լրացնել «համայնքային վարչական եւ համայնքային» բառերով:
Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասում «հայեցողական» բառը փոխարինել «համայնքային վարչական» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
07.02.2020
Երեւան
ՀՕ-24-Ն