ՕՐԵՆՔԸ
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի 2-րդ մասում «գործադիր իշխանության հանրապետական» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից հանել «դատական ծառայող,» բառերը:
Հոդված 3. Օրենքի 65-րդ հոդվածի «գործադիր իշխանության հանրապետական», «գործադիր իշխանության» եւ «հանրապետական գործադիր» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի» բառերով:
Հոդված 4. Օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասում եւ 102-րդ հոդվածի 3-րդ մասում «հայեցողական» բառը փոխարինել «համայնքային վարչական» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
07.02.2020
Երեւան
ՀՕ-25-Ն