ՕՐԵՆՔԸ
«ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 21.01.2020
Հոդված 1. «Փրկարար ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-232-Ն օրենքի հավելվածի 1-ին հոդվածում՝
1) 2-րդ մասի «հանրապետական գործադիր» բառերը փոխարինել «լիազոր» բառով.
2) 4-րդ մասի «ու պաշտպանության բնագավառի հանրապետական գործադիր մարմնի ղեկավարների» բառերը փոխարինել «ղեկավարի ու պաշտպանության նախարարի» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
07.02.2020
Երեւան
ՀՕ-29-Ն