Armenian      
Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 21.01.2020

Հոդված 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» 2000 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-112 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 22-րդ հոդվածում՝

1) վերնագրի «աշխատակազմը» բառը փոխարինել «աշխատանքների կազմակերպումը» բառերով.

2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է գլխավոր քարտուղարի, գլխավոր քարտուղարի տեղակալի եւ կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով: Կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունը հաստատում է Հանձնաժողովի նախագահը:».

3) 2-րդ մասից հանել «Աշխատակազմի կառուցվածքը» բառերը, իսկ «աշխատակազմի գործունեության» բառերը փոխարինել «հանձնաժողովի աշխատանքների» բառերով.

4) 2-րդ մասի երկրորդ նախադասության «Աշխատակազմի աշխատակիցների» բառերը փոխարինել «Հանձնաժողովի աշխատողների» բառերով.

5) 3-րդ մասի «Հանձնաժողովի աշխատակազմի» բառերը փոխարինել «Հանձնաժողովի անդամների եւ աշխատողների» բառերով:

Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «բ» կետի «իր կողմից նշանակվող աշխատակիցներին» բառերը փոխարինել «Հանձնաժողովի նախագահի խորհրդականին, օգնականին, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին եւ գլխավոր քարտուղարին» բառերով.

2) 1-ին մասի «է» կետից հանել «աշխատակազմի» բառը, իսկ «աշխատակիցներ» բառը  համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «աշխատողներ» բառով:

Հոդված 3. Օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով:

Հոդված 4. Օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ նախադասությունում «աշխատակազմին» բառը փոխարինել «աշխատողներին» բառով:

Հոդված 5. Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասում «աշխատակիցներն» բառը փոխարինել «աշխատողներն» բառով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

07.02.2020
Երեւան
ՀՕ-33-Ն