Armenian      
Տեղական տուրքերի եվ վճարների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 13.02.2020

Հոդված 1. «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-185 օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«9) օրենքով նախատեսված դեպքերում  համայնքի վարչական տարածքում ոգելից եւ ալկոհոլային խմիչքների կամ ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության  ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների)  կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար.»:

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 9-րդ կետի «եւ (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար`» բառերը փոխարինել «կամ օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների  կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների  վաճառքի թույլտվության համար`» բառերով.

2) 1-ին մասի 9-րդ կետի «բ» ենթակետի «ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար`» բառերը փոխարինել «օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների  վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար`» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

06.03.2020
Երեւան
ՀՕ-95-Ն