Armenian      
Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 06.03.2020

Հոդված 1. «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-263-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 1-ին կետում`

ա. «ա» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

բ. «բ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«բ. ապահովված անձի (պարտատիրոջ) տվյալները՝ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը, բնակության կամ հաշվառման վայրի հասցեն, իրավաբանական անձի գրանցման համարը եւ գտնվելու վայրը, իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրի հասցեն, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, պետական հաշվառման համարը,»,

գ. «գ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«գ. պարտապանի տվյալները՝ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը, բնակության կամ հաշվառման վայրի հասցեն, իրավաբանական անձի գրանցման համարը եւ գտնվելու վայրը, իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրի հասցեն, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, պետական հաշվառման համարը.»,

դ. «դ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

ե. «ե» ենթակետը «մասին» բառից առաջ լրացնել «տեսակի» բառով,

զ. «զ» ենթակետը «ժամկետները» բառից հետո լրացնել «, ապահովման պայմանագրով ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագրություն սահմանված լինելու դեպքում՝ պայմանագրով սահմանված ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր արժեքը (առկայության դեպքում),» բառերով, իսկ նույն ենթակետի «որոշիչ» բառը փոխարինել «իսկ ապահովման պայմանագրով ապահովված իրավունքի առարկայի որոշակի նկարագրություն սահմանված լինելու դեպքում՝ որոշիչ» բառերով,

է. «ժ» ենթակետից հանել «նոտարական» բառը, իսկ «նոտարին հասցեագրած» բառերը փոխարինել «գրանցում կատարելու համար ներկայացվող» բառերով.

2) 1-ին մասի 2-րդ կետի «անդորրագրի հաստատված վճարման հանձնարարականի բնօրինակը» բառերը փոխարինել «անդորրագիրը» բառով.

3) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

4) 4-րդ մասի «Այն դեպքերում, երբ հնարավոր է որոշիչ ճշգրիտ տվյալների միջոցով որոշակիացնել շարժական գույքը, ապա» բառերը փոխարինել «Ապահովման պայմանագրով ապահովված իրավունքի առարկայի որոշակի նկարագրություն սահմանված լինելու դեպքում» բառերով, իսկ «այդ» բառը՝  «շարժական գույքի» բառերով:

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) ապահովման պայմանագրով ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագրություն սահմանված լինելու դեպքում՝ ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագիրը, այդ թվում՝ նշում համապատասխանաբար ողջ գույքի կամ գույքի առանձին տեսակների կամ որեւէ հատկանիշով պայմանավորված խմբի մասին, ինչպես նաեւ պայմանագրով սահմանված ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր արժեքը (առկայության դեպքում), իսկ ապահովման պայմանագրով ապահովված իրավունքի առարկայի որոշակի նկարագրություն սահմանված լինելու դեպքում՝ գույքի որոշիչ հատկանիշները (տվյալները).».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) գրանցման համարը:»:

Հոդված 4. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությունով. «Ապահովման պայմանագրով ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագրություն սահմանված լինելու եւ ապահովված իրավունքի առարկայի օտարման դեպքում ապահովված իրավունքի վերաբերյալ գրանցումը շարունակում է ուժի մեջ մնալ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 225.1-ին հոդվածի 6.3-րդ մասով նախատեսված կանոններին համապատասխան:»:

Հոդված 5. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «որը ենթակա է նոտարական վավերացման» բառերը փոխարինել «եթե համաձայնություն ներկայացնելու պահանջը նախատեսված է պայմանագրով» բառերով:

Հոդված 6. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 21-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 22-րդ հոդվածի 1-ին մասը «գույքի համարը» բառերից հետո լրացնել «(առկայության դեպքում)» բառերով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը եւ տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կատարված գրանցումների վրա:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

23.03.2020
Երեւան
ՀՕ-142-Ն