Armenian      
Կրթության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.03.2020
Հոդված 1. «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ` Օրենք) 18-րդ հոդվածի 7-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է, իսկ հիմնական կրթության հիմքով նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնառելու դեպքում անվճար եւ վճարովի կրթությունը կազմակերպվում է մրցութային հիմունքներով:»:

Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերությունը «հեռակա ուսուցմամբ:» բառերից հետո լրացնել «Բարձրագույն կրթության այն մասնագիտությունները, որոնց համար սույն օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված չէ հեռակա ուսուցման կրթության ձեւը, միջին մասնագիտական կրթության շրջանավարտները կարող են կրթությունը շարունակել համապատասխան մասնագիտությամբ` երկրորդ կուրսում` առկա ուսուցմամբ:» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մայիսի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

08.04.2020
Երեւան
ՀՕ-174-Ն