Armenian   Russian    
Դատական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.03.2020

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» 2018 թվականի փետրվարի 7-ի  սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 21-րդ հոդվածում`

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունները քննում են Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորները:».

2) 3-րդ մասից հանել «, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների» բառերը:

Հոդված 2. Օրենքի ամբողջ տեքստում «Կարգապահական հարցերի հանձնաժողով» բառերը  համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողով» բառերով:

Հոդված 3. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասը «ընտրվելու,» բառից հետո լրացնել «նրա նկատմամբ սույն օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի 3.2-րդ կետով սահմանված կարգապահական տույժի կիրառման,» բառերով:

Հոդված 4. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունից հանել «, ինչպես նաեւ դրանք քննող դատավորների ցանկը» բառերը:

Հոդված 5. Օրենքի 45-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) 25 տոկոս` Էթիկայի եւ կարգապահական հարցերի, ինչպես նաեւ դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովների անդամների համար.».

2) 1-ին մասի 5-րդ կետից հանել «Վճռաբեկ դատարանի եւ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների, ինչպես նաեւ» բառերը.

3) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին եւ 5.2-րդ կետերով.

«5.1) 50 տոկոս` Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների համար.

5.2) 60 տոկոս` Վճռաբեկ դատարանի նախագահի համար.».

4) 3-րդ մասի «Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին» բառերը փոխարինել «Սույն օրենսգրքի 21-րդ հոդվածի 2.1-ին մասով նախատեսված» բառերով:

Հոդված 6. Օրենքի 51-րդ հոդվածի 6-րդ մասը «գլխավոր դատախազը» բառերից հետո լրացնել «կամ նրա հանձնարարությամբ` տեղակալը» բառերով:

Հոդված 7. Օրենքի 53-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «եւ համապատասխան դատավորին» բառերը փոխարինել  «, իսկ առանց դատարանի թույլտվության իրականացվող քննչական գործողության մասին` նաեւ համապատասխան դատավորին:» բառերով.

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Քրեական հետապնդման մեջ չգտնվող դատավորի մասնակցությամբ քննչական գործողությունը կատարվում է նախապես դատավորի հետ համաձայնեցված ժամանակ եւ վայրում, բացառությամբ դատարանի թույլտվությամբ իրականացվող քննչական գործողության: Քննչական գործողությունը իրականացնելիս առավելագույն չափով ապահովվում է քննչական գործողության գաղտնիությունը, դատավորի հեղինակության եւ անկախության նկատմամբ հարգանքը` բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որեւէ միջամտություն:»:

Հոդված 8. Օրենքի 66-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 9. Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15-րդ եւ 16-րդ կետերով.

«15) ներկայացնել գույքի, եկամուտների եւ շահերի հայտարարագիր «Հանրային ծառայության մասին» օրենքին համապատասխան եւ այդ օրենքով նախատեսված պահանջների պահպանմամբ.

16) «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել պատշաճ նյութեր կամ պարզաբանումներ, որոնք հաստատում են, որ իր գույքի փոփոխությունը (գույքի ավելացումը եւ (կամ) պարտավորությունների նվազումը) ողջամտորեն հիմնավորվում է օրինական եկամուտներով, կամ  իր մոտ առկա չէ չհայտարարագրված կամ ոչ ամբողջական հայտարարագրված գույք, կամ եկամտի աղբյուրը օրինական է եւ արժանահավատ:»:

Հոդված 10. Օրենքի 70-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի`

ա. 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) պահպանել ներքին աշխատանքային կարգապահության կանոնները.»,

բ. 14-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«14) զերծ մնալ այնպիսի գործողություններ ձեռնարկելուց, որոնք ողջամտության սահմաններում կարող են ստեղծել ինքնաբացարկի հիմքեր.».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Ի լրումն սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարքագծի կանոնների` դատարանի նախագահը եւ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահը պարտավոր են լիարժեք եւ պատշաճ կատարել սույն օրենսգրքով համապատասխանաբար դատարանի նախագահի եւ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի համար սահմանված լիազորությունները:»:

Հոդված 11. Օրենքի 73-րդ հոդվածում`

1) 1-ին մասից հանել «, եթե ողջամտորեն կարող է ընկալվել, որ այն կապված է իր պաշտոնեական պարտականություններն իրականացնելու հետ» բառերը.

2) 5-րդ մասի «հարյուր հազար» բառերը փոխարինել «վաթսուն հազար» բառերով, իսկ «չորս հարյուր հազար» բառերը` «երկու հարյուր քառասուն հազար» բառերով:

Հոդված 12. Օրենքի 74-րդ հոդվածի 5-րդ մասում`

1) առաջին պարբերության «ժողովն իրականացնում է հետեւյալ գործառույթները» բառերը փոխարինել «ժողովը» բառով.

2) 2-րդ կետի «Կարգապահական, Ուսումնական հարցերի» բառերը փոխարինել «Էթիկայի եւ կարգապահական, Ուսումնական հարցերի, ինչպես նաեւ Դատավորների գործունեության գնահատման» բառերով:

Հոդված 13. Օրենքի 76-րդ հոդվածում`

1) 4-րդ մասը «ղեկավարը» բառից հետո լրացնել «Ընդհանուր ժողովի նիստից առնվազն մեկ ամիս առաջ» բառերով.

2) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված ծանուցումն ստանալուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, թեկնածուն կարող է դիմում ներկայացնել Դատական դեպարտամենտի ղեկավարին` պահանջելով իր անունը չներառել քվեաթերթիկում:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-6.3-րդ մասերով.

«6.1. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դիմումը չներկայացնելու դեպքում նույն մասով սահմանված ժամկետի ավարտից հետո` եռօրյա ժամկետում, թեկնածուն Դատական դեպարտամենտի ղեկավարին է ներկայացնում  «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով նախատեսված բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը (այսուհետ` բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկ):

6.2. Հարցաթերթիկն ստանալուց հետո` մեկօրյա ժամկետում, Դատական դեպարտամենտի ղեկավարը բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով` տասնօրյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով:

6.3. Դատական դեպարտամենտի ղեկավարը թեկնածուի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խորհրդատվական եզրակացությունն ստանալուց հետո այն տրամադրում է Ընդհանուր ժողովի անդամներին Ընդհանուր ժողովի նիստից առնվազն երեք օր առաջ:»:

Հոդված 14. Օրենքի 77-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 77. Ընդհանուր ժողովի հանձնաժողովների ձեւավորումը

1. Ընդհանուր ժողովը ձեւավորում է Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողով, Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողով եւ Ուսումնական հարցերի հանձնաժողով:

2. Հանձնաժողովներն իրականացնում են սույն օրենսգրքով եւ այլ օրենքներով իրենց վերապահված գործառույթները:

3. Դատարանների նախագահները, Վճռաբեկ դատարանի պալատների նախագահները եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամները չեն կարող լինել Ընդհանուր ժողովի` սույն օրենսգրքով նախատեսված հանձնաժողովների անդամներ: Նույն անձը միաժամանակ չի կարող լինել Ընդհանուր ժողովի երկու հանձնաժողովի անդամ:

4. Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը կազմված է ութ անդամից, որոնցից վեցը` դատավոր անդամներ, իսկ երկուսը` դատավոր չհանդիսացող անդամներ:

Դատավոր անդամներից երկուսն ընտրվում են մասնագիտացված դատարանների դատավորներից` յուրաքանչյուր մասնագիտացված դատարանից` մեկ դատավոր, երկուսը` առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից` համապատասխանաբար քրեական եւ քաղաքացիական մասնագիտացմամբ, մեկը` վերաքննիչ դատարանների դատավորներից, մեկը` Վճռաբեկ դատարանի դատավորներից:

5. Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր անդամների թեկնածուներն առաջադրվում են ինքնաառաջադրման կամ այլ դատավորի կողմից թեկնածուի համաձայնությամբ առաջադրվելու եղանակով:

6. Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր անդամներին ընտրում է Ընդհանուր ժողովը` գաղտնի քվեարկությամբ` չորս տարի ժամկետով:

7. Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուներն առաջադրվում են սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով:

8. Որպես Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածու կարող է առաջադրվել այն իրավաբանը, որն օժտված է բարձր մասնագիտական որակներով, ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան կամ մասնագիտական աշխատանքի առնվազն հինգ տարվա փորձառություն, որեւէ կուսակցության անդամ չէ, եւ նրա նկատմամբ առկա չեն սույն օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված սահմանափակումները:

9. Սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված թեկնածուներին ներգրավելու նպատակով Դատական դեպարտամենտը Էթիկայի եւ կարգապահական հանձնաժողովի դատավոր անդամների ընտրությունից առնվազն երեսուն օր առաջ հայտարարում է մրցույթ, որի շրջանակներում մեկական թեկնածու կարող են առաջադրել Բարձրագույն դատական խորհրդի սահմանած պահանջները բավարարող հասարակական կազմակերպությունները: Թեկնածուների կենսագրությունները եւ նրանց ներկայացրած կազմակերպությունների վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքում: Սույն մասով նախատեսված հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջները, մրցույթի անցկացման եւ հանձնաժողովի անդամների ընտրության կարգն ու մանրամասները սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը:

10. Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամներին ընտրում է Ընդհանուր ժողովը քվեարկությանը մասնակցող դատավորների ձայների մեծամասնությամբ` բաց քվեարկությամբ` չորս տարի ժամկետով: Ընտրության ժամանակ հաշվի են առնվում թեկնածուի կրթությունը, նրա` սույն հոդվածով սահմանված պահանջներին եւ նրան ներկայացրած կազմակերպության` Բարձրագույն դատական խորհրդի սահմանած պահանջներին համապատասխանությունը եւ ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

11.  Ուսումնական հարցերի հանձնաժողովը կազմված է յոթ անդամից, որոնցից հինգը` դատավոր անդամներ, երկուսը` դատավոր չհանդիսացող անդամներ: Դատավոր անդամներից մեկը ընտրվում է Վճռաբեկ դատարանի դատավորներից, երկուսը` վերաքննիչ դատարանների դատավորներից, երկուսը` առաջին ատյանի դատարանների դատավորներից:

12. Ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ կարող է ընտրվել այն իրավաբանը, որն օժտված է բարձր մասնագիտական որակներով եւ ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան կամ մասնագիտական աշխատանքի առնվազն հինգ տարվա փորձառություն:

13. Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովը կազմված է հինգ անդամից, որոնցից երեքը` դատավոր անդամներ, երկուսը` իրավաբան գիտնականներ: Դատավոր անդամներից մեկն ընտրվում է Վճռաբեկ դատարանի դատավորներից, մեկը` վերաքննիչ դատարանների դատավորներից, մեկը` առաջին ատյանի դատարաններից:

14. Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամ կարող է ընտրվել այն դատավորը, որն ունի դատավորի պաշտոնում առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ եւ գործունեությունը գնահատված լինելու դեպքում` գնահատման վերջին արդյունքներով` բարձր կամ լավ գնահատական:

15. Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամ կարող է ընտրվել այն իրավաբան գիտնականը, որն օժտված է բարձր մասնագիտական որակներով եւ ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան եւ մասնագիտական աշխատանքի առնվազն հինգ տարվա փորձառություն:

16. Դատավորների գործունեության գնահատման եւ Ուսումնական հարցերի հանձնաժողովների անդամների թեկնածուներն առաջադրվում են ինքնաառաջադրման կամ այլ դատավորի կողմից թեկնածուի համաձայնությամբ առաջադրվելու, իսկ դատավոր չհանդիսացող անդամները` նաեւ սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված պահանջները բավարարող հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրվելու եղանակով:

17. Դատավորների գործունեության գնահատման եւ Ուսումնական հարցերի հանձնաժողովների անդամներին, Ընդհանուր ժողովի հաստատած գործունեության կարգին համապատասխան, ընտրում է Ընդհանուր ժողովը` գաղտնի քվեարկությամբ` չորս տարի ժամկետով:

18. Ընդհանուր ժողովի կողմից սույն հոդվածով նախատեսված հանձնաժողովների` դատավոր չհանդիսացող անդամների պաշտոնը թափուր մնալու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում, հանձնաժողովի անդամ չընտրելու դեպքում նրանց ընտրում է Բարձրագույն դատական խորհուրդը տասնօրյա ժամկետում:

19. Հանձնաժողովների` դատավոր չհանդիսացող անդամին վճարվում է հատուցում` Կառավարության սահմանած կարգով եւ չափով:»:

Հոդված 15. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 77.1-ին հոդվածով.

«Հոդված 77.1. Ընդհանուր ժողովի հանձնաժողովների անդամների լիազորությունների դադարումը եւ դադարեցումը

1. Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են`

1) նրա լիազորությունների ժամկետն ավարտվելու դեպքում.

2) հրաժարական ներկայացնելու դեպքում.

3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող ճանաչվելու կամ մահացած հայտարարվելու դեպքում.

4) նրա նկատմամբ դատարանի` օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ կայացվելու կամ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցվելու դեպքում.

5) նրա մահվան դեպքում.

6) դատավոր անդամի պարագայում` որպես դատավոր` լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու դեպքում:

2. Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցվում են`

1) երկարատեւ անաշխատունակության կամ այլ հարգելի պատճառով մեկ տարվա ընթացքում հանձնաժողովի նիստերի առնվազն կեսից բացակայելու դեպքում.

2) մեկ տարվա ընթացքում հանձնաժողովի նիստերից անհարգելի պատճառով առնվազն երկու անգամ բացակայելու դեպքում.

3) առնվազն մեկ անգամ քվեարկությունից հրաժարվելու կամ ձեռնպահ մնալու դեպքում, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված քվեարկությանը մասնակցությունը բացառող դեպքերի.

4) օրենքով եւ Հանձնաժողովի աշխատակարգով նախատեսված իր պարտականությունները չկատարելու դեպքում:

3. Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցնելու հարցը լուծելու համար Հանձնաժողովի նախագահի կողմից նիստ չհրավիրվելու դեպքում այն հրավիրվում է
Հանձնաժողովի առնվազն երեք անդամի կողմից: Հանձնաժողովը կայացնում է որոշում Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցնելու մասին:

4. Հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարում են նրա` որպես Հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարման կամ դադարեցման, ինչպես նաեւ նրա`

Հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարական ներկայացնելու դեպքում: Հանձնաժողովի նախագահի կողմից իր պարտականությունները չկատարելը հիմք է Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ նրա լիազորությունները դադարեցնելու համար:

5. Հանձնաժողովի անդամի թափուր տեղ առաջանալու դեպքում Հանձնաժողովի նախագահը յոթնօրյա ժամկետում դիմում է Վճռաբեկ դատարանի նախագահին` արտահերթ Ընդհանուր ժողով հրավիրելու եւ հանձնաժողովի նոր անդամի ընտրությունը կազմակերպելու համար: Արտահերթ Ընդհանուր ժողով պետք է հրավիրվի Հանձնաժողովի նախագահի դիմումն ստանալու պահից մեկամսյա ժամկետում:»:

Հոդված 16. Օրենքի 78-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «իր կազմից» բառերը փոխարինել «իր դատավոր անդամների կազմից» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովը`

1)  իրականացնում է դատավորների գործունեության գնահատումը.

2) սույն օրենսգրքի 142-րդ հոդվածով սահմանված` նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտում կամ դատավորի վարքագծի կանոնների խախտում (այդ թվում` էական կարգապահական խախտում) հայտնաբերելու դեպքում դիմում է Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողով` դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը քննարկելու համար.

3) իրականացնում է սույն օրենսգրքով իրեն վերապահված այլ գործառույթներ:»:

Հոդված 17. Օրենքի 81-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Բարձրագույն դատական խորհրդի` Ընդհանուր ժողովի կողմից ընտրվող դատավոր անդամի ընտրության համար Ընդհանուր ժողովի նիստը գումարվում է այն ժամկետում, որ ապահովվի Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուների վերաբերյալ սույն օրենսգրքի 76-րդ հոդվածի 6.3-րդ մասով սահմանված ժամկետում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խորհրդատվական եզրակացության տրամադրումը Ընդհանուր ժողովի անդամներին:»:

Հոդված  18. Օրենքի 84-րդ հոդվածում`

1)  9-րդ մասը «ընտրվում է» բառերից հետո լրացնել «առանց վերընտրման իրավունքի` երկու տարի վեց ամիս ժամկետով, բայց ոչ ավելի, քան» բառերով.

2) 10-րդ մասի «անդամի թափուր տեղը համալրվելուց» բառերը փոխարինել «նախագահի պաշտոնը թափուր մնալուց» բառերով:

Հոդված 19. Օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ եւ 16-րդ կետերով նախատեսված վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցում եւ նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհուրդ է դիմում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:»:

Հոդված 20. Օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «մտնելը» բառից հետո լրացնել «կամ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցնելը» բառերով:

Հոդված 21. Օրենքի 89-րդ հոդվածում 1-ին մասի 27-րդ կետը «սահմանում է» բառերից հետո լրացնել «դատավորների ներքին աշխատանքային կարգապահության կանոնները,» բառերով:

Հոդված 22. Օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասում`

1) «երբ դրանք» բառերից հետո լրացնել «Բարձրագույն դատական խորհրդի անդամի կամ վարույթի մասնակցի միջնորդությամբ» բառերով, «որոշմամբ» բառից առաջ` «պատճառաբանված» բառով.

2) «, կամ դատավորն այդպիսի միջնորդություն է ներկայացրել» բառերը հանել:

Հոդված 23. Օրենքի 94-րդ հոդվածում`

1) 4-րդ մասը «ընդունվում են» բառերից հետո լրացնել «բաց քվեարկությամբ`» բառերով.

2) 5-րդ մասի «գաղտնի քվեարկությամբ» բառերը փոխարինել «խորհրդակցական սենյակում` բաց քվեարկությամբ» բառերով.

3) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Դատավորին եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդակցական սենյակում` բաց քվեարկությամբ` խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, իսկ դատավորի եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու, ինչպես նաեւ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին որոշումները` խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: Եթե քվեարկության արդյունքով որեւէ որոշման օգտին բավարար քանակի ձայների բացակայության պատճառով Բարձրագույն դատական խորհուրդը որոշում չի ընդունում, ապա համապատասխան միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշումը համարվում է ընդունված, իսկ որոշումը կազմում եւ ստորագրում են Բարձրագույն դատական խորհրդի այն անդամները, որոնք քվեարկել են միջնորդությունը մերժելու օգտին:»:

Հոդված 24. Օրենքի 95-րդ հոդվածի  4-րդ մասից, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետից, 116-րդ հոդվածի 4-6-րդ մասերից, 128-րդ հոդվածի  4-րդ մասից հանել «կամ պատգամավոր ընտրված լինելու» բառերը, իսկ նույն մասերի «մայրության, երեխայի ծննդյան կամ երեխայի որդեգրման» բառերը փոխարինել «հղիության եւ ծննդաբերության, նորածնի որդեգրման կամ նորածնի խնամակալ նշանակվելու» բառերով:

Հոդված 25. Օրենքի 95-րդ հոդվածի 6-րդ մասից հանել վերջին նախադասությունը:

Հոդված 26. Օրենքի 97-րդ հոդվածի 1-ին մասում`

1) «28» թիվը փոխարինել «25» թվով.

2) 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) ունեն անգլերեն, ռուսերեն եւ ֆրանսերեն լեզուներից առնվազն մեկ` ստանդարտացված թեստային համակարգերով ստուգվող լեզվական գիտելիքների` Բարձրագույն դատական խորհրդի սահմանած համապատասխան մակարդակի իմացություն:».

3)  5-րդ կետի «հինգ» բառը փոխարինել «երեք» բառով:

Հոդված 27. Օրենքի 98-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի 7-րդ կետը «փաստաթուղթ» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 3.1-ին մասով նախատեսված դեպքի» բառերով.

2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13.1-ին կետով.

«13.1) բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկ.».

3)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Եթե հավակնորդը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հայտ ներկայացնելու պահին ունի միայն ռուսաց լեզվի ստանդարտացված թեստային համակարգերով ստուգվող լեզվական գիտելիքի իմացություն, ապա պարտավորվում է մինչեւ Արդարադատության ակադեմիայում ուսուցման ավարտը ներկայացնել 97-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված այլ լեզվի իմացության վերաբերյալ համապատասխան ապացույցը, հակառակ դեպքում նա չի ներառվում դատավորների թեկնածուների ցուցակում:»:

Հոդված 28. Օրենքի  99-րդ  հոդվածի  1-ին  մասը  «լիարժեքությունն» բառից առաջ լրացնել «, բացառությամբ բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկի,» բառերով:

Հոդված 29. Օրենքի 104-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը «առաջարկում է» բառերից հետո լրացնել «գործունեությունը գնահատված լինելու դեպքում գնահատման վերջին արդյունքներով` բարձր կամ լավ գնահատական ստացած» բառերով.

2) 6-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Գնահատման հանձնաժողովի անդամների անունները ենթակա չեն հրապարակման մինչեւ քննության արդյունքների հրապարակումը:»:

 Հոդված 30. Օրենքի 105-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Հավակնորդների գրավոր քննության աշխատանքները գնահատման հանձնաժողովին տրամադրվում են անանուն` ծածկագրված (ապանձնավորված) վիճակում:

Գնահատման հանձնաժողովի անդամները պետք է ապահովված լինեն գնահատման չափորոշիչներին համապատասխան միավորների սանդղակով եւ ուղենիշային տիպային պատասխաններով: Գնահատման հանձնաժողովի անդամները չպետք է գնահատման ընթացքում միմյանց հետ քննարկեն գրավոր քննության աշխատանքին տրվող գնահատականները եւ դրանց հիմնավորումները: Հանձնաժողովի անդամները գրավոր քննության աշխատանքները գնահատելիս  հաշվի են առնում Բարձրագույն դատական խորհրդի սահմանած գնահատման չափորոշիչները:»:

Հոդված 31. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 105.1-ին հոդվածով.

«Հոդված 105.1. Գրավոր քննության արդյունքների բողոքարկումը

1. Գրավոր քննության արդյունքները կարող են բողոքարկվել բողոքարկման հանձնաժողով` դրանք հրապարակելուց հետո` տասնհինգօրյա ժամկետում:

2. Համապատասխան մասնագիտացմամբ բողոքարկման հանձնաժողովը կազմավորվում է տվյալ մասնագիտացմամբ քննության արդյունքների դեմ առաջին բողոքն ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում, երկու դատավորի եւ մեկ իրավաբան գիտնականի կազմով, որոնք վիճակահանությամբ ընտրվում են Ուսումնական հարցերի հանձնաժողովի կողմից առաջարկված տվյալ մասնագիտացման հինգ եւ Լիազոր մարմնի կողմից առաջարկված իրավունքի համապատասխան բնագավառի առնվազն երեք իրավաբան գիտնականի թեկնածուների կազմից` նրանց համաձայնությամբ: Գնահատման հանձնաժողովի անդամները չեն կարող ընդգրկվել բողոքարկման հանձնաժողովի կազմում:

3. Բողոքարկման հանձնաժողովի կազմում ընդգրկվելու, հանձնաժողովի աշխատանքն իրականացնելու կարգի, հանձնաժողովի անդամների վարձատրության, նրանց լիազորությունների դադարեցման, ինչպես նաեւ հանձնաժողովի գործունեության դադարման նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 104-րդ հոդվածով, իսկ բողոքարկման արդյունքների վերանայման նկատմամբ` 105-րդ հոդվածով սահմանված դրույթները:

4. Բողոքարկման հանձնաժողովը բողոքը քննում եւ դրա վերաբերյալ կայացնում է որոշում բողոքարկման համար սահմանված ժամկետը լրանալուց հետո` հնգօրյա ժամկետում: Բողոքարկման հանձնաժողովը կարող է քննության արդյունքների դեմ բերված բողոքը մերժել կամ բավարարել` մասնակի կամ ամբողջությամբ:

5. Գրավոր քննության արդյունքները դատական կարգով կարող են բողոքարկվել ընթացակարգային խախտումների հիմքով, եթե դրանք բողոքարկվել են բողոքարկման հանձնաժողով:»:

Հոդված 32. Օրենքի 106-րդ հոդվածի 1-ին մասում «ութ» բառը փոխարինել «տասը» բառով:

Հոդված 33. Օրենքի 107-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «գրավոր քննության արդյունքները հրապարակելուց հետո» բառերը փոխարինել «Բողոքարկման արդյունքները հրապարակելուց, իսկ բողոքներ չլինելու դեպքում` բողոքարկման ժամկետը լրանալուց հետո» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Դատական դեպարտամենտը միասնական համալրված ցուցակը Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացնելու հետ միաժամանակ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում միասնական համալրված ցուցակում ներառված հավակնորդների բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկները` մեկամսյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով:».

3) 8-րդ մասը «միավորները,» բառից հետո լրացնել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ներկայացված բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը» բառերով:

Հոդված 34. Օրենքի 108-րդ հոդվածում`

1) 1-ին  մասը  «ինքնատիրապետում,»  բառից  հետո  լրացնել «բարեվարքություն,» բառով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Հարցազրույցից առաջ` հինգ օրվա ընթացքում, հավակնորդներն անցնում են հոգեբանական թեստավորում: Հոգեբանական թեստը կազմվում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հատկանիշները գնահատելու նպատակով, եւ դրա արդյունքն ստացվում է ըստ նախապես մշակված էլեկտրոնային համակարգի: Բարձրագույն դատական խորհուրդը հաստատում է հոգեբանական թեստավորման  չափանիշները եւ անցկացման կարգը, որի հիման վրա թեստավորման անցկացման համար անհրաժեշտ պայմաններն  ապահովում է Լիազոր մարմինը: Թեստի արդյունքներն ունեն խորհրդատվական նշանակություն, տրամադրվում են հավակնորդին եւ Բարձրագույն դատական խորհրդին:».

3) 2-րդ մասի 1-ին կետը «անձնական գործի» բառերից հետո լրացնել «, ներառյալ` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած խորհրդատվական եզրակացության» բառերով.

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. Դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը կազմելու համար քվեարկությունն իրականացնելիս Բարձրագույն դատական խորհրդի անդամները հաշվի են առնում որակավորման գրավոր քննության եւ հարցազրույցի արդյունքները, հոգեբանական թեստի արդյունքները եւ հավակնորդի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած` բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը:»:

Հոդված 35. Օրենքի 109-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «գաղտնի» բառը փոխարինել «բաց քվեարկություն` խորհրդակցական սենյակում» բառերով.

2)  2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

3) 3-րդ մասից հանել վերջին նախադասությունը.

4) 7-րդ մասից հանել վերջին նախադասությունը:

Հոդված 36. Օրենքի 111-րդ հոդվածի 6-րդ մասում, 113-րդ հոդվածի 5-րդ մասում, 117-րդ հոդվածի 4-րդ մասում, 119-րդ հոդվածի 2-րդ մասում, 120-րդ հոդվածի 3-րդ մասում, 124-րդ հոդվածի 3-րդ մասում «գաղտնի» բառը փոխարինել «խորհրդակցական սենյակում` բաց» բառերով:

Հոդված 37. Օրենքի 121-րդ հոդվածում`

1) 1-ին մասից հանել «տվյալ դատարանում»  բառերը.

2)  2-րդ մասի «Տվյալ դատարանում դատավորի» բառերը փոխարինել «Դատավորի» բառով եւ նույն մասից հանել «տվյալ դատարանում» բառերը.

3) 5-րդ մասի «գաղտնի» բառը փոխարինել «բաց» բառով եւ նույն մասից հանել երկրորդ նախադասությունը:

Հոդված 38. Օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետում «վերջին 10 տարիների ընթացքում առնվազն ութ» բառերը փոխարինել «վերջին ութ տարիների ընթացքում առնվազն վեց» բառերով:

Հոդված 39. Օրենքի 124-րդ հոդվածում`

1) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

2) 5-րդ եւ 8-րդ մասերից հանել վերջին նախադասությունները:

Հոդված 40. Օրենքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) իրավագիտության  բնագավառում գիտական աստիճան ունեցող եւ վերջին 10 տարիների ընթացքում առնվազն 8 տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում իրավունք դասավանդած կամ գիտական հաստատությունում գիտական աշխատանք կատարած անձը:»:

Հոդված 41. Օրենքի 133-րդ հոդվածում`

1) 3-րդ մասի «գաղտնի» բառը փոխարինել «բաց» բառով.

2) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

3) 5-րդ եւ 8-րդ մասերից հանել վերջին նախադասությունները:

Հոդված 42. Օրենքի 134-րդ հոդվածում`

1) 5-րդ մասի «գաղտնի» բառը փոխարինել «բաց» բառով.

2) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

3) 7-րդ մասից հանել վերջին նախադասությունը:

Հոդված 43. Օրենքի 135-րդ հոդվածում`

1) 5-րդ մասի «գաղտնի» բառը փոխարինել «բաց» բառով.

2) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

3) 7-րդ մասից հանել վերջին նախադասությունը:

Հոդված 44. Օրենքի 18-րդ գլուխը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ԳԼՈՒԽ 18
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

Հոդված 136. Դատավորի գործունեության գնահատման նպատակը

1. Դատավորի գործունեությունը ենթակա է գնահատման:

2. Դատավորի գործունեության գնահատման նպատակն է`

1) առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակները կազմելիս նպաստել լավագույն թեկնածուների ընտրությանը.

2) նպաստել դատավորների վերապատրաստման ուղղությունների ընտրությանը.

3) բացահայտել դատավորի աշխատանքի արդյունավետությունը բարելավելու ուղիները.

4) նպաստել դատավորի ինքնակատարելագործմանը.

5) նպաստել դատարանի գործունեության արդյունավետության բարելավմանը:

3. Դատավորի գործունեության գնահատման արդյունքները տրամադրվում են`

1) ուսումնական  հարցերի  հանձնաժողովին`  դատավորների վերապատրաստման ուղղություններն ընտրելու համար.

2) գնահատվող դատավորին` իր աշխատանքի արդյունավետությունը բարելավելու եւ ինքնակատարելագործվելու համար.

3) սույն գլխով նախատեսված դեպքում Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին` դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը քննարկելու համար.

4) դատարանի նախագահին`  դատարանի  գործունեության արդյունավետությունը բարելավելու նպատակով:

4. Բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի, դատավորի գործունեության գնահատման արդյունքները եւ այդ կապակցությամբ ձեռք բերված տվյալներն ու տեղեկությունները գաղտնի են:

Հոդված 137.Դատավորի գործունեության գնահատման տեսակները

1. Դատավորի գործունեությունը ենթակա է հերթական գնահատման` յուրաքանչյուր չորս տարին մեկ անգամ, իսկ դատավորի նախաձեռնությամբ կամ սույն օրենսգրքով սահմանված դեպքերում` արտահերթ:

2. Դատավորի  նախաձեռնությամբ  արտահերթ  գնահատում  չի իրականացվում, եթե դատավորի գործունեությունը վերջին երկու տարվա ընթացքում գնահատվել է:

3. Դատավորի  գործունեության  գնահատումն  իրականացվում  է Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով եւ ժամկետներում:

Հոդված 138. Դատավորի գործունեության գնահատման չափանիշները

1. Դատավորի  գործունեությունը գնահատվում է դատավորի աշխատանքի որակն ու արդյունավետությունը, ինչպես նաեւ դատավորի արհեստավարժությունն ու վարքագիծը բնութագրող` սույն հոդվածով սահմանված կիրառելի չափանիշների հիման վրա:

2. Դատավորի աշխատանքի որակի եւ արհեստավարժության գնահատման չափանիշներն  են`

1) դատական ակտը հիմնավորելու կարողությունը.

2) դատական նիստը կառավարելու եւ օրենքով սահմանված կարգով անցկացնելու կարողությունը:

3. Դատավորի աշխատանքի արդյունավետության գնահատման չափանիշներ են`

1) աշխատանքային ծանրաբեռնվածության արդյունավետ կառավարման ունակությունը եւ աշխատանքի պլանավորումը.

2) ողջամիտ ժամկետում գործեր քննելն ու դատական ակտեր կայացնելը.

3) դատավորի կողմից առանձին դատավարական գործողությունների կատարման համար օրենքով սահմանված ժամկետների պահպանումը.

4) արդյունավետ աշխատամիջավայր ապահովելու կարողությունը:

4. Դատավորի էթիկայի եւ վարքագծի կանոնի գնահատման չափանիշներն են`

1) վարքագծի եւ էթիկայի կանոնների պահպանումը.

2) դատարանի հանրային ընկալմանն ու դատարանի նկատմամբ վստահությանը նպաստելը,  այլ դատավորների եւ դատարանի աշխատակազմի նկատմամբ դրսեւորած վերաբերմունքը:

5. Սույն հոդվածով սահմանված գնահատման չափանիշներով գնահատման համար հանձնաժողովը պետք է հաշվի առնի դատավորի քննած գործերի առնվազն 10 դատական նիստի ձայնային արձանագրություններ (բացակայության դեպքում` պարզ թղթային արձանագրություններ) եւ առնվազն 10 գործն ըստ էության լուծող դատական ակտեր (պատահական ընտրությամբ):

Հոդված 139. Դատավորի  գործունեության գնահատման կարգը

1. Դատավորի գործունեության գնահատումն իրականացնում է Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովը` սույն օրենսգրքով սահմանված չափանիշների հիման վրա:

2. Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է դատավորի գործունեության գնահատման մեթոդաբանությունը, ներառյալ` սույն օրենսգրքի 138-րդ հոդվածով սահմանված չափանիշների գնահատման ցուցիչները, գնահատման համար անհրաժեշտ տվյալների հավաքման կարգը եւ դատավորի գործունեության գնահատման համար անհրաժեշտ այլ մանրամասներ:

3. Դատավորի գործունեության գնահատման մեթոդաբանությունը սահմանելիս դատավորի գործունեության գնահատման համար առաջնահերթություն է տրվում սույն օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված չափանիշներին, որոնք դատավորին տրվող գնահատականի ձեւավորման համար ունեն որոշիչ նշանակություն:

4. Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է դատավորի գործունեությունը գնահատելու հերթական ժամանակացույցը` ըստ համապատասխան տարիների եւ դատավորների:

Հոդված 140. Դատավորի  գործունեության գնահատման արդյունքների ամփոփումը

1. Գնահատման արդյունքների վերաբերյալ կազմվում է որոշման նախագիծ, որը ներառում է գնահատման արդյունքի ամփոփագիր:

2. Գնահատման  արդյունքների  վերաբերյալ  որոշման  նախագիծն ուղարկվում է դատավորին, որն իրավունք ունի այն ստանալու պահից յոթնօրյա ժամկետում ներկայացնելու նախագծի վերաբերյալ իր նկատառումները:

3. Դատավորների  գործունեության  գնահատման  հանձնաժողովն ուսումնասիրում է գնահատման արդյունքների վերաբերյալ դատավորի նկատառումները եւ որոշում կայացնում գնահատման արդյունքների վերաբերյալ:

4.  Դատավորների  գործունեության  գնահատման  հանձնաժողովը գնահատման ընդհանուր արդյունքների հիման վրա դատավորի գործունեությունը գնահատում է բարձր, լավ, միջին կամ ցածր` հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի սահմանած գնահատման սանդղակները, որոնք, ի թիվս այլնի, ներառում են յուրաքանչյուր չափանիշով դատավորի գործունեության գնահատման ցուցիչները, յուրաքանչյուր ցուցիչով միավորը որոշելու մեթոդը, միավորների առավելագույն չափը, ինչպես նաեւ տվյալ ցուցիչով դատավորի գործունեության գնահատման հիմք հանդիսացող փաստաթղթավորված տվյալների շրջանակը եւ դրանք հավաքելու կարգը:

5. Դատավորի  գործունեության  գնահատականը  ձեւավորվում  է գնահատման բոլոր չափանիշներով հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի կողմից դատավորին նշանակված  գնահատականների միջինով:

6. Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր անդամը չի մասնակցում իր գործունեության գնահատմանը եւ արդյունքների ամփոփմանը:

Հոդված 140.1. Դատավորի  գործունեության գնահատման հետեւանքները

1. Գնահատման ընդհանուր արդյունքներով դատավորի գործունեությունը ցածր կամ միջին գնահատվելու դեպքում Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովը որոշում է կայացնում դատավորին լրացուցիչ վերապատրաստման ուղարկելու մասին` սահմանելով այն չափանիշները, որոնցով նրա հմտությունները կատարելագործվելու անհրաժեշտություն ունեն:

2. Գնահատման ընդհանուր արդյունքներով ցածր կամ միջին գնահատված դատավորի համար սույն հոդվածի 1-ին մասով սահմանված լրացուցիչ վերապատրաստումն անցնելուց հետո` եռամսյա ժամկետում, կազմակերպվում է արտահերթ գնահատում:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված արտահերթ գնահատման դեպքում սույն օրենսգրքի 138-րդ հոդվածով սահմանված չափանիշների գնահատումն իրականացվում է

Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով:
4. Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի կողմից դատավորի գործունեության գնահատման արդյունքում սույն օրենսգրքի 142-րդ հոդվածով նախատեսված` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առերեւույթ հիմքեր հայտնաբերվելու դեպքում հանձնաժողովը դիմում է Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողով` դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը քննարկելու համար:»:

Հոդված 45. Օրենքի 142-րդ հոդվածում`

1) 1-ին մասի`

ա. 1-ին կետից հանել  «ակնհայտ եւ կոպիտ» բառերը , իսկ նույն կետը «խախտումը» բառից հետո լրացնել «, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.» բառերով,

բ. 2-րդ կետի «կանոնները» բառից հետո հանել «կոպիտ» բառը,

գ. 3-րդ եւ 4-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Արարքը չի համարվում կարգապահական խախտում, եթե այն, թեեւ ձեւականորեն պարունակում է սույն օրենսգրքով սահմանված` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ, սակայն իր նվազ կարեւորության պատճառով կասկածի տակ չի դնում տվյալ դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին եւ իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը:».

3)  3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

4) 5-րդ մասը «իրադրությունում» բառից հետո լրացնել «ակնհայտորեն» բառով.

5) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Էական կարգապահական խախտում է`

1) սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված խախտումը, որը հանգեցրել է Սահմանադրությամբ կամ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ամրագրված` մարդու իրավունքների եւ (կամ) ազատությունների հիմնարար խախտման կամ դատական իշխանության հեղինակազրկման.

2) սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խախտումը, որը դրսեւորվել է 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ, 8-րդ եւ 9-րդ, 11-րդ եւ 12-րդ, 15-րդ եւ 16-րդ կետերով եւ 70-րդ հոդվածի 2-րդ  մասի 1-3-րդ, 7-րդ եւ 8-րդ, 13-րդ եւ 14-րդ    կետերով նախատեսված դատավորի պարտականությունների խախտմամբ եւ պայմանավորված կատարման հանգամանքներով եւ (կամ) առաջացրած հետեւանքներով`  համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ.

3) երկու նկատողություն կամ մեկ խիստ նկատողություն ունեցող դատավորի կողմից կարգապահական խախտում կատարելը:»:

Հոդված 46. Օրենքի 144-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 144. Կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթ հարուցելու ժամկետները

1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել`

1) արդարադատություն կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտման հիմքով` խախտումը վարույթ հարուցող մարմնի կողմից հայտնաբերվելուց հետո` մեկ տարվա ժամկետում: Սույն կետով նախատեսված հիմքով կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, եթե եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է ութ տարի, բացառությամբ սույն օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված առիթով հարուցվող կարգապահական վարույթի.

2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված` դատավորի վարքագծի կանոնները դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտելու հիմքով` խախտումը վարույթ հարուցող մարմնի կողմից  հայտնաբերվելուց  հետո` եռամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան խախտումը կատարելուց մեկ տարի հետո, բացառությամբ սույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ եւ 16-րդ կետերով նախատեսված վարքագծի կանոնների խախտումների.

3) դատավորի կողմից սույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ եւ 16-րդ կետերով նախատեսված վարքագծի կանոնները դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտելու հիմքով` խախտումը վարույթ հարուցող մարմնի կողմից հայտնաբերվելուց հետո` մեկ տարվա ժամկետում, բայց ոչ ուշ, քան խախտումը կատարելուց երեք տարի հետո:

2. Եթե սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված խախտումը հայտնաբերվել է մինչեւ տվյալ գործով եզրափակիչ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, ապա նույն կետով նախատեսված մեկ տարվա ժամկետը հաշվարկվում է տվյալ ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից, իսկ եթե դատավորի կողմից թույլ են տրվել դատավարական նորմերի այնպիսի խախտումներ, որոնք հանգեցնում են դատական պաշտպանության իրավունքի խախտման եւ արդարադատության խաթարման, ապա վարույթ կարող է հարուցվել նաեւ մինչեւ տվյալ եզրափակիչ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:»:

Հոդված 47. Օրենքի 145-րդ հոդվածում`

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը` սույն հոդվածի 1.1-ին կետով նախատեսված դեպքերում:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Սույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ եւ 16-րդ կետերով նախատեսված վարքագծի կանոնների խախտման առնչությամբ կարգապահական վարույթ կարող է հարուցել միայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը` սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում եւ կարգով` «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» մասին օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ:».

3) 2-րդ մասը «ժամկետում» բառից հետո լրացնել «սույն օրենսգրքի 147-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով» բառերով:

Հոդված 48. Օրենքի 146-րդ հոդվածում`

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) վարույթ հարուցող մարմնի կողմից մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող` Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտի ուսումնասիրության արդյունքում առերեւույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի հայտնաբերումը:».

2) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Վարույթ հարուցող մարմինը կատարված ուսումնասիրությունների արդյունքում կայացնում է կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշում կամ չի հարուցում կարգապահական վարույթ:».

3) 6-րդ մասի`

ա. 1-ին կետը «հարուցված» բառից հետո լրացնել «կարգապահական» բառով,

 բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ  4-րդ կետով.

«4) դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն առերեւույթ բացակայում են:»:

Հոդված  49. Օրենքի 147-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «վեց շաբաթից» բառերը փոխարինել «երկու ամսից» բառերով.

2) 3-րդ մասի 4-րդ կետը «անձին» բառից հետո լրացնել «, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց» բառերով, իսկ նույն կետի «տեղեկությունների վերաբերյալ» բառերը փոխարինել «տեղեկություններ եւ» բառերով.

3) 6-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) առկա է սույն օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմք:».

4) 9-րդ մասի երկրորդ նախադասությունը «դրոշմագրով» բառից հետո լրացնել «կամ դրա անհնարինության դեպքում` հասցեատիրոջ պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելով, որի դեպքում համարվում են հասցեատիրոջ կողմից ստացված նրա պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվելու պահից» բառերով:

Հոդված 50. Օրենքի 149-րդ հոդվածում`

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին եւ 3.2-րդ կետերով.

«3.1) առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի հերթական եւ արտահերթ համալրման ժամանակ ցուցակում ընդգրկվելու արգելք` մեկ տարի ժամկետով.

3.2) դատարանի նախագահի կամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի  պաշտոնից ազատում.».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Սույն հոդվածի 1-ին մասի 3.2-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը չի կարող կիրառվել սույն օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելիս:».

3) 2-րդ մասը «հետեւանքները,» բառից հետո լրացնել «դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը,» բառերով.

4) 3-րդ մասը «Եթե» բառից հետո լրացնել «առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի հերթական համալրման ժամանակ ցուցակում ընդգրկվելու արգելք կիրառելու կամ դատարանի նախագահի կամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնից ազատվելու կամ» բառերով:

Հոդված 51. Օրենքի 150-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «մեկամսյա» բառը փոխարինել «եռամսյա» բառով.

2) 2-րդ մասի «մեկ ամսով» բառերը փոխարինել «երեք ամսով» բառերով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ եւ 4-րդ մասերով.

«3. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը կասեցվում է, եթե նույն փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ, եւ այն վերսկսվում է քրեական վարույթի ավարտից հետո:

4. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհուրդը կարճում է, եթե կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը վերսկսելուց հետո առկա են սույն օրենսգրքի 160-րդ հոդվածով նախատեսված դատավորի լիազորությունների դադարման հիմքեր: Քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննելիս պարտադիր է Բարձրագույն դատական խորհրդի համար միայն այն փաստերով, որոնցով հաստատված են որոշակի գործողությունների կատարումը եւ դրանք կատարած անձինք:»:

Հոդված 52. Օրենքի 151-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 151. Բարձրագույն դատական խորհրդում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ընթացքը

1. Բարձրագույն դատական խորհրդում հարցի քննությունն սկսվում է հարցի էության եւ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության վերաբերյալ վարույթ հարուցած անձի զեկուցմամբ: Եթե դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցել է Լիազոր մարմինը, ապա Լիազոր մարմինը կամ նրա հանձնարարությամբ` տեղակալը պարտավոր է ներկա լինել Բարձրագույն դատական խորհրդի նիստին: Եթե կարգապահական վարույթը հարուցել է Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը, ապա Բարձրագույն դատական խորհրդի նիստին կարգապահական խախտման մասին միջնորդությունը զեկուցում է Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` հանձնաժողովի անդամներից մեկը: Եթե կարգապահական վարույթը հարուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ապա Բարձրագույն դատական խորհրդի նիստին կարգապահական խախտման մասին միջնորդությունը զեկուցում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` հանձնաժողովի  անդամներից մեկը:

2. Այն դեպքում, երբ կարգապահական վարույթի նյութերը Բարձրագույն դատական խորհուրդ ուղարկելուց հետո վարույթ հարուցած մարմնին հայտնի են դարձել հանգամանքներ, որոնք բարելավում են դատավորի վիճակը կամ բացառում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելը, վարույթ հարուցած մարմինը պարտավոր է այդ մասին հայտնել Բարձրագույն դատական խորհրդին:

3. Վարույթ հարուցած մարմնի զեկուցումից հետո Բարձրագույն դատական խորհուրդը լսում է այն դատավորին, որի նկատմամբ վարույթ է հարուցվել, կամ նրա փաստաբանին: Բարձրագույն դատական խորհրդի անդամները եւ վարույթը հարուցած մարմնի ներկայացուցիչը կարող են հարցեր ուղղել դատավորին, որոնց դատավորը կարող է պատասխանել կամ հրաժարվել դրանց պատասխանելուց: Դատավորին կամ նրա փաստաբանին լսելուց հետո Բարձրագույն դատական խորհուրդն անցնում է վարույթի նյութերի հետազոտմանը:

4.  Հարցի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշելուց հետո Բարձրագույն դատական խորհուրդն իրավունք ունի`

1) դատավորի, կարգապահական վարույթ հարուցած մարմնի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ դատավորից, կարգապահական վարույթը հարուցած մարմնից, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից (դրանց պաշտոնատար անձանցից), ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից պահանջելու ներկայացնել հարցի քննության համար նշանակություն ունեցող ապացույցներ, որոնք տվյալ անձանց ազդեցության ոլորտում են` սահմանելով ժամկետ դրանք Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացնելու համար, իսկ որոշումը կամովին չկատարելու դեպքում այն ներկայացնել կատարման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով.

3) դատավորի, կարգապահական վարույթ հարուցած մարմնի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ նշանակելու փորձաքննություն` քննության համար նշանակություն ունեցող հարցերի պարզաբանման նպատակով:

5. Վկաների չներկայանալու դեպքում Բարձրագույն դատական խորհուրդն իրավունք ունի որոշում կայացնելու վկային հարկադրաբար ներկայացնելու վերաբերյալ:

Հարկադրաբար ներկայացնելու վերաբերյալ որոշումը կատարվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով:

6. Բարձրագույն դատական խորհուրդը գործով ցուցմունք տվող անձանց նախազգուշացնում է ցուցմունք տալուց հրաժարվելու կամ սուտ ցուցմունք տալու, իսկ փորձագետին` ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար սահմանված պատասխանատվության մասին:

7. Հարցի քննության համար հրավիրված վկային առաջինը հարցեր է տալիս այն կողմը, որի միջնորդությամբ հրավիրվել է վկան, ապա մյուս կողմը, իսկ վերջում հարցեր են տալիս Բարձրագույն դատական խորհրդի անդամները: Եթե վկան հրավիրվել է Բարձրագույն դատական խորհրդի նախաձեռնությամբ, ապա առաջինը հարցեր է տալիս Բարձրագույն դատական խորհուրդը, այնուհետեւ հարցեր են տալիս կողմերը` ըստ Բարձրագույն դատական խորհրդի սահմանած հերթականության:

8. Վկան իրավունք ունի հրաժարվելու ցուցմունք տալ առանձին հարցերի վերաբերյալ, եթե ողջամտորեն ենթադրում է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր, իր ամուսնու կամ իր մերձավոր ազգականի դեմ:

9. Վարույթի նյութերի հետազոտումից հետո Բարձրագույն դատական խորհուրդը լսում է նիստին մասնակցող անձանց ամփոփիչ ելույթները, որից հետո հարցի քննությունը հայտարարվում է ավարտված: Հարցի քննությունն ավարտված հայտարարելուց հետո Բարձրագույն դատական խորհրդի նիստը նախագահողը հայտարարում է որոշման հրապարակման օրը, վայրը եւ ժամը:

10. Հարցի քննությունն ավարտված հայտարարվելուց հետո Բարձրագույն դատական խորհուրդը հեռանում է որոշում կայացնելու:»:

Հոդված 53. Օրենքի 155-րդ հոդվածում`

1) 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
«7. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումը ենթակա է բողոքարկման այն պահից սկսած մեկամսյա ժամկետում, երբ բողոք բերող անձն (մարմինը) իմացել է կամ կարող էր իմանալ սույն օրենսգրքի 156.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված ապացույցների կամ հանգամանքների մասին:».

2) 8-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 54. Օրենքը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 156.1-ին հոդվածով.

«Հոդված 156.1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ կամ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը մերժելու մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումը բողոքարկելը

1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ կամ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ համապատասխանաբար դատավորի կամ կարգապահական վարույթ հարուցած մարմնի բողոքը քննում է Բարձրագույն դատական խորհուրդը, եթե ի հայտ է եկել այնպիսի էական ապացույց կամ հանգամանք, որը բողոքարկողը նախկինում չի ներկայացրել իր կամքից անկախ հանգամանքներով, եւ որը ողջամտորեն կարող էր ազդել որոշման վրա:

2. Բարձրագույն դատարան խորհուրդը բողոքն ստանալուց հետո այն անմիջապես ուղարկում է մյուս կողմին, որը կարող է Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացնել բողոքի պատասխան այն ստանալու պահից 10 օրվա ընթացքում:

3. Բարձրագույն դատական խորհուրդը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ կամ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը մերժելու  որոշման դեմ ներկայացված բողոքները քննում եւ դրանց վերաբերյալ որոշումները կայացնում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ գալիս է եզրահանգման, որ անհրաժեշտ է բողոքի քննությունն իրականացնել նիստում: Բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ  կայացվում է որոշում:

4. Բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում կողմերը ծանուցվում են նիստի ժամանակի եւ վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ բողոքի քննության համար: Բողոքի քննությունը դատական նիստում սկսվում է հարցը զեկուցող անդամի զեկուցումով, որը ներկայացնում է բողոքը եւ բողոքի պատասխանի փաստարկները: Բարձրագույն դատական խորհրդի անդամներն իրավունք ունեն հարցեր տալու զեկուցողին եւ նիստին ներկայացած կողմերին, որից հետո բողոքի քննությունը հայտարարվում է ավարտված:

5. Բողոքի քննության ժամանակ Բարձրագույն դատական խորհուրդը բողոքարկվող որոշումը վերանայում է միայն բողոքի հիմքերի եւ հիմնավորումների սահմաններում:

6. Բողոքի քննությունը կատարվում, եւ որոշումը կայացվում է բողոքը ստանալուց հետո` երկամսյա ժամկետում:

7. Բողոքի քննության արդյունքներով Բարձրագույն դատական խորհուրդը կայացնում է բողոքարկվող որոշումն անփոփոխ թողնելու կամ որոշումը մասնակի կամ ամբողջությամբ վերացնելու մասին որոշում: Որոշումն ընդունվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից եւ վերջնական է:»:

Հոդված 55. Օրենքի  159-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «18-րդ գլխի» բառերը փոխարինել «19-րդ գլխի» բառերով եւ նույն մասից հանել «հարուցման եւ  իրականացման» բառերը.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին  մասով.
 
«2.1. «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջների խախտման հիմքով դատավորի լիազորությունները կարող են դադարեցվել` հաշվի առնելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի` Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացրած եզրակացությունը:»:


Հոդված 56. Օրենքի 165-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Դատավորի նկատմամբ ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական հետապնդում հարուցելու դեպքում Գլխավոր դատախազն այդ մասին անհապաղ տեղեկացնում է Բարձրագույն դատական խորհրդին:»:

Հոդված 57. Օրենքի 166-րդ հոդվածի 27-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 58. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:

2. Սույն օրենքի 1-ին, 4-րդ հոդվածները եւ 5-րդ հոդվածի 4-րդ կետն ուժի մեջ են մտնում 2021 թվականի հունվարի 1-ից: Մինչեւ սույն մասում նշված նորմերի ուժի մեջ մտնելը Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է      օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության վերաբերյալ գործերի բաշխման կարգը Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորների միջեւ:

3. Սույն օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետը եւ 44-րդ հոդվածն ուժի մեջ են մտնում Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի ձեւավորման պահից:

4. Սույն օրենքի  34-րդ հոդվածը` հոգեբանական թեստավորման մասով, ուժի մեջ է մտնում հոգեբանական թեստավորման համար Բարձրագույն դատական խորհրդի հաստատած կարգին համապատասխան` սույն հոդվածի     6-րդ մասով սահմանված անհրաժեշտ պայմանների ստեղծման պահից:

5. Սույն  օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդը հաստատում է հոգեբանական թեստավորման չափանիշները եւ անցկացման կարգը:

6. Սույն  օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում, արդարադատության նախարարությունն ապահովում է հոգեբանական թեստավորման անցկացման համար անհրաժեշտ պայմանները:

7. Սույն օրենքն  ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում, Ընդհանուր ժողովն ընտրում է Ուսումնական հարցերի եւ Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովների անդամներին, եւ նույն օրը գործող Ուսումնական հարցերի եւ Կարգապահական հարցերի հանձնաժողովների լիազորությունները համարվում են դադարած:

8. Ընդհանուր ժողովը Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի առաջին կազմի համապատասխան երեքական դատավոր անդամներին եւ մեկ ոչ դատավոր անդամին ընտրում է չորս, իսկ երեքական դատավոր անդամներին եւ մեկ ոչ դատավոր անդամին` երեք  տարի ժամկետով:

9. Ընդհանուր ժողովի կողմից ընտրվող հանձնաժողովի անդամների պաշտոնավարման ժամկետը որոշվում է ըստ առավելագույն գործակից ստացած թեկնածուների: Սույն մասով նախատեսված գործակիցը հաշվարկվում է Օրենսգրքի 76-րդ հոդվածի 16-րդ մասով սահմանված կարգով:

10. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդը հաստատում է Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամին առաջադրող հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջները, նրանց կողմից առաջադրվող թեկնածուների մրցույթի անցկացման եւ ընտրության անցկացման կարգն ու մանրամասները:

11. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց  հետո` եռամսյա ժամկետում, ձեւավորվում է Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովը, Բարձրագույն դատական խորհուրդը սահմանվում է դատավորների գործունեության գնահատման մեթոդաբանությունը, գնահատման համար անհրաժեշտ տվյալների հավաքման կարգը եւ դատավորների գործունեության գնահատման համար անհրաժեշտ այլ մանրամասներ, ինչպես նաեւ դատավորների գործունեությունը գնահատելու հերթական ժամանակացույցը` ըստ համապատասխան տարիների եւ դատավորների:

12. Դատավորի առաջին հերթական գնահատումն իրականացվում է 2020 թվականի սեպտեմբերի 1-ից 2024 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում:

13. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է դատավորների աշխատանքային ներքին կարգապահական կանոնները:

14. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելն ընտրված Բարձրագույն դատական խորհրդի նախագահը շարունակում է պաշտոնավարել մինչեւ որպես Բարձրագույն դատական խորհրդի նախագահ իր պաշտոնավարման ժամկետի ավարտը:

15. Սույն օրենքի` կարգապահական պատասխանատվության հիմքերի եւ վարույթի վերաբերյալ դրույթները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հարուցված կարգապահական վարույթների նկատմամբ: Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ծագած հիմքերով (խախտումներով) հարուցվող կարգապահական վարույթների հարուցման նկատմամբ կիրառվում են մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ Օրենսգրքի` կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը եւ 144-րդ հոդվածով նախատեսված ժամկետները:

16. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր անդամներին, ինչպես նաեւ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահներին եւ Վճռաբեկ դատարանի նախագահին մակագրված գործերի վերաբաշխում տեղի չի ունենում, իսկ սույն օրենքով սահմանված նվազեցումները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մակագրված գործերի վրա:

17. Սույն օրենքի 31-րդ հոդվածով նախատեսված 105.1-ին հոդվածի 5-րդ մասի սահմանափակումը չի տարածվում մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը  դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու համար անցկացված գրավոր քննության արդյունքների դատական կարգով բողոքարկման հետ կապված հարաբերությունների վրա:

18. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, Ընդհանուր ժողովի գործունեության կարգը համապատասխանեցվում է սույն օրենքին եւ դրանով սահմանված հանձնաժողովների ընտրության նոր կարգավորումներին:

19. Սույն օրենքով լրացվող` 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված առիթով կարգապահական վարույթ կարող է հարուցվել Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի` սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կայացրած ակտերի հիման վրա:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

19.04.2020
Երեւան
ՀՕ-197-Ն