Armenian      
Հանրային ծառայության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.03.2020

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 29-րդ հոդվածում`

1) վերնագրից հանել «Պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված» բառերը.

2) 1-ին մասից հանել  «եթե ողջամտորեն կարող է ընկալվել, որ այն կապված է պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ» բառերը.

3)  2-րդ մասի «հոդվածի» բառը փոխարինել «օրենքի» բառով.

4) 3-րդ մասից հանել «պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված» բառերը.

5)  4-րդ մասի «75 000» թիվը փոխարինել «60 000» թվով:
 
Հոդված 2. Օրենքի 30-րդ հոդվածի վերնագրից հանել «Պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված» բառերը:
 
Հոդված 3. Օրենքի 34-րդ հոդվածում`

1)  1-ին եւ 3-րդ մասերի «զինվորական ծառայության բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձինք, ոստիկանության, հարկային, մաքսային» բառերը փոխարինել «զինվորական ծառայության բարձ-րա-գույն հրամա-նատարա-կան եւ բարձ-րա-գույն սպա-յական պաշ-տոններ զբա-ղեց-նող անձինք, հարկային, մաքսային ծառայությունների բարձրագույն պաշտոններ զբաղեցնող անձինք, ոստիկանության» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1- 5.3-րդ  մասերով.

«5.1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված դեպքերում անձինք մեկամսյա ժամկետում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում գույքի եւ եկամուտների իրավիճակային հայտարարագիր: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պահանջով իրավիճակային հայտարարագիր չներկայացրած անձը համարվում է հայտարարագիր չներկայացրած կամ ժամկետի խախտմամբ ներկայացրած:

5.2. Իրավիճակային հայտարարագրի վրա տարածվում են հայտարարատու պաշտոնատար անձի` պաշտոնի ստանձնման հայտարարագրի բովանդակության եւ ներկայացման կարգի համար սույն օրենքով նախատեսված ընդհանուր կանոնները: Իրավիճակային հայտարարագրի ձեւը սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:

5.3. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի` իրավիճակային հայտարարագիր ներկայացնելու վերաբերյալ որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կանոններով:».

3) 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8. Հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի չափահաս անդամները համարվում են հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ եւ հայտարարատու պաշտոնատար անձի հայտարարագրում լրացնում են իրենց գույքի եւ եկամուտների վերաբերյալ տվյալները, պատասխանատու են դրանց իսկության համար:».

4) 11-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«11. Հայտարարատու պաշտոնատար անձի, նրա ընտանիքի անդամի, ինչպես նաեւ սույն հոդվածի 5.1-ին կետով սահմանված դեպքերում հայտարարագրերը սույն օրենքի  եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սահմանված պահանջների, կարգի եւ ժամկետների պահպանմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չներկայացնելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:»:

Հոդված 4. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասում «մարտի 31» բառերը փոխարինել «մայիսի 31» բառերով:

Հոդված 5. Օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասում`

1) 1-ին կետը «գույքի հաշվառման համարը,» բառերից հետո լրացնել «գույքի մակերեսը,» բառերով.

2) 3-րդ կետը «ձեռք բերելու տարին» բառերից հետո լրացնել «ընկերության անվանումը, բաժնեմասնակցության տոկոսը» բառերով.

3) 4-րդ կետը «արժույթը» բառից հետո լրացնել «, ընկերության անվանումը, բաժնեմասնակցության տոկոսը,» բառերով.

4) 6-րդ կետը «միջոցի չափը,» բառերից հետո լրացնել «ծագման աղբյուրը, տեսակը»,   իսկ 7-րդ մասը` «, ծագման աղբյուրը, տեսակը» բառերով:

Հոդված 6. Օրենքի 41-րդ հոդվածի  9-րդ մասում «երկու» բառը փոխարինել «մեկ» բառով:

Հոդված 7. Օրենքի 59-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

19.04.2020
Երեւան
ՀՕ-200-Ն