ՕՐԵՆՔԸ
«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 22.04.2020
Հոդված 1. «Կուտակային կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասում «0.075» թիվը փոխարինել «0.04» թվով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը եւ տարածվում է 2020 թվականի ապրիլի 21-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
2020 թվականի ապրիլի 21-ից ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար Օրենքի 71-րդ հոդվածով սահմանված տույժը գործատուն (հարկային գործակալը) վճարում է 0.04 տոկոսի չափով, այդ թվում` նաեւ այն դեպքում, երբ տույժերի հաշվարկն սկսվել է մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
27.04.2020
Երեւան
ՀՕ-221-Ն