ՕՐԵՆՔԸ
«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 23-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ կետով. (ուղղում 13.05.2020)
«8) «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքում նույն օրենքով սահմանված հայտարարագիրը վերլուծելը:»:
Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 26-րդ կետով. (ուղղում 13.05.2020)
«26) «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքում մեկամսյա ժամկետում վերլուծության է ենթարկում նույն օրենքին համապատասխան ներկայացված հայտարարագիրը եւ դրա արդյունքները տրամադրում դիմող մարմնին:»: (ուղղում 13.05.2020)
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ուղղում.
1) 1-ի հոդվածի «26-րդ հոդվածի» բառերը կարդալ «23-րդ հոդվածի».
2) 2-րդ հոդվածում`
ա. «23-րդ կետով» բառերը կարդալ «26-րդ կետով»,
բ. «23)» կետը կարդալ «26)»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
11.05.2020
Երեւան
ՀՕ-253-Ն