ՕՐԵՆՔԸ
«ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Դեղերի մասին» 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-86-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 16-րդ հոդվածի 23-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետով.
«7) բուժման կուրսի կամ անձնական օգտագործման նպատակով ֆիզիկական անձանց անունով ներմուծված դեղերի համար:»:
Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «զ» ենթակետով.
«զ. ֆիզիկական անձինք` սույն օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետին համապատասխան:».
2) 7-րդ մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) օտարերկրյա պետություն մեկնող եւ օտարերկրյա պետությունից ժամանող ֆիզիկական անձի բուժման կուրսի կամ անձնական օգտագործման դեղերի, ինչպես նաեւ փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային փոխադրումներով ֆիզիկական անձի անունով ներմուծվող անձնական օգտագործման դեղերի համար` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
05.06.2020
Երեւան
ՀՕ-279-Ն