ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 970. Համալիր թույլտվության պայմանագրի ձեւը եւ դրանից բխող իրավունքի գրանցումը».
2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Այն դեպքերում, երբ համալիր թույլտվության պայմանագիրը կնքվում (կնքվել) է մտավոր սեփականության այնպիսի պահպանվող օբյեկտի օգտագործման վերաբերյալ, որի համար իրավատիրոջն օրենսդրությամբ սահմանված կարգով տրվում է համապատասխան արտոնագիր կամ վկայագիր, համալիր թույլտվության պայմանագրով տրամադրվող իրավունքը, ինչպես նաեւ այդ իրավունքի դադարումը ենթակա են գրանցման գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների ու ապրանքային նշանների գրանցում իրականացնող լիազորված պետական մարմնում:
Համալիր թույլտվության պայմանագրով նախատեսված` իրավատիրոջը պատկանող բացառիկ իրավունքների համալիրը ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու իրավունքի, ինչպես նաեւ այդ իրավունքի դադարման պետական գրանցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Համալիր թույլտվության պայմանագրի կողմերը երրորդ անձանց հետ հարաբերություններում իրավունք ունեն պայմանագիրը վկայակոչելու միայն դրանից ծագող իրավունքը սույն մասով նախատեսված կարգով գրանցելուց հետո:
Գրանցման պահանջը չպահպանելու դեպքում համալիր թույլտվության պայմանագիրը համարվում է առ ոչինչ:»:
Հոդված 2. Օրենսգրքի 973-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) ապահովել համալիր թույլտվության պայմանագրով տրամադրվող իրավունքի պետական գրանցումը (970-րդ հոդվածի 3-րդ մաս).»:
Հոդված 3. Օրենսգրքի 978-րդ հոդվածում`
1) երկրորդ պարբերության «970 հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերով» բառերը փոխարինել «970-րդ հոդվածի 3-րդ մասով» բառերով.
2) համարակալել բոլոր մասերը:
Հոդված 4. Օրենսգրքի 979-րդ հոդվածի 2-րդ մասում «970 հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերով» բառերը փոխարինել «970-րդ հոդվածի 3-րդ մասով» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում, Կառավարությունը սահմանում է համալիր թույլտվության պայմանագրով նախատեսված` իրավատիրոջը պատկանող բացառիկ իրավունքների համալիրը ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու իրավունքի, ինչպես նաեւ այդ իրավունքի դադարման պետական գրանցման կարգը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
11.06.2020
Երեւան
ՀՕ-297-Ն