ՕՐԵՆՔԸ
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.
«4.1) ճանապարհային երթեւեկության անվտանգությունը.»:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե» ենթակետով.
«ե) քրեական վարույթն իրականացնող մարմիններին՝ քննչական եւ դատավարական գործողությունների կատարման ընթացքում:»:
Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը «Կառավարությունը:» բառից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ոստիկանության պարեկային ծառայության կանոնագիրքը հաստատում է ոստիկանության պետը:»:
Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված պարեկային ծառայության կանոնագիրքը հաստատվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից` եռամսյա ժամկետում:
Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
11.06.2020
Երեւան
ՀՕ-295-Ն