«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 38-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 18.2-րդ կետով.
«18.2) Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշումը, որի հիման վրա նշանակված հանրաքվեի անցկացումը «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքով սահմանված կարգով կասեցվել է, ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը.»:
Հոդված 2. Օրենքի 86-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը «ուղարկում է Սահմանադրական դատարան» բառերից հետո լրացնել «` Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը Սահմանադրության անփոփոխելի հոդվածներին համապատասխանության տեսանկյունից գնահատելու համար» բառերով.
2) 3-րդ մասը «Սահմանադրական դատարանը» բառերից հետո լրացնել «Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը Սահմանադրության անփոփոխելի հոդվածներին համապատասխանության տեսանկյունից գնահատելիս» բառերով.
3) 4-րդ մասը «Սահմանադրական դատարանը» բառերից հետո լրացնել «Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը Սահմանադրության անփոփոխելի հոդվածներին համապատասխանության տեսանկյունից գնահատելիս» բառերով, իսկ նույն մասի «նրա որոշումը ստանալուց հետո» բառերը փոխարինել «նրա որոշումն ուժի մեջ մտնելուց հետո» բառերով:
Հոդված 3. Օրենքի 102-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.
«4.1) Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը` ռազմական կամ արտակարգ դրությունն ավարտվելու դեպքում.»:
Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 107.1-ին հոդվածով.
«Հոդված 107.1. Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը ներկայացնելու եւ քննարկելու կարգը
1. Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշումը, որի հիման վրա նշանակված հանրաքվեի անցկացումը «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքով սահմանված կարգով կասեցվել է, ուժը կորցրած ճանաչելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը կամ Կառավարությունը:
2. Նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվում եւ շրջանառության մեջ է դրվում ընդհանուր կարգով` մինչեւ ռազմական կամ արտակարգ դրության ավարտը: Արտակարգ կամ ռազմական դրությունն ավարտվելու դեպքում նախագիծը շրջանառությունից հանվում է:
3. Սահմանադրության 202-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ընդունված Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշումն ուժը կորցրած է ճանաչվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:
4. Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով ընդունված Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշումն ուժը կորցրած է ճանաչվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:
5. Ազգային ժողովի նախագահը Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում եւ հրապարակում է անհապաղ:»:
Հոդված 5. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
24.06.2020
Երեւան
ՀՕ-304-Ն